Ծրագրեր ուսանողների համար

Այս ծրագրի շրջանակներում արտասահմանյան բուհերում ուսանելու համար դուք պետք է լինեք բակալավրական, մագիստրոսական կամ ասպիրանտական կրթական աստիճաններից որևէ մեկում սովորող ուսանող: Համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ»-ի` բակալավրական աստիճանում սովորող առաջին կուրսի ուսանողները չեն կարող մասնակցել շարժունության ծրագրերին: Նույն կարգի համաձայն` ակադեմիական շարժունության ծրագրերին չեն կարող դիմել նաև որևէ աստիճանի (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) առաջին կուրսի առաջին կիսամյակը և վերջին կուրսի վերջին կիսամյակը արտասահմանում ուսանելու համար: Դուք հնարավորություն ունեք ուսանելու այն համալսարաններում, որոնց հետ ՀՊՏՀ-ն ունի միջհամալսարանական պայմանագիր: Համալսարանների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: