Ընդհանուր տեղեկություն

Ի՞ՆՉ Է ԷՐԱԶՄՈՒՍԸ

Էրազմուս+ը ծրագիր է, որը նպատակ ունի նպաստելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացմանը։ Միջազգային կրեդիտային շարժունությունը Էրազմուս+ ծրագրի գործողության ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: ՀՊՏՀ-ն հանդիսանում է Գործընկեր երկիր և կարող է ընդունել արտասահմանյան ուսանողներին և աշխատակիցներին ՀՊՏՀ այն Ծրագրային երկրիների բուհերից, որի հետ ունի կնքած միջհամալսարանական երկկողմ համաձայնագիր: Ծրագրային երկրներն են Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 5 ոչ ԵՄ Ծրագրային երկրները (Մակեդոնիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀՊՏՀ-ում Էրազմուս+ փոխանակային ծրագրով սովորելու համար դուք պետք է լինեք ՀՊՏՀ գործընկեր բուհերի ուսանող (բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի):

Ուղարկող և ընդունող բուհերը պետք է ունենան Միջինստիտուցիոնալ համաձայնագիր (Inter-Institutional Agreement), որպեսզի դուք կարողանաք սովորել այնտեղ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում:

ՀՊՏՀ-ում սովորելու համար ուսանողը պետք է նախ նոմինացված լինի ուղարկող համալսարանի կողմից, այնուհետև՝ ՀՊՏՀ-ի։

ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐ

  • Աշնանային կիսամյակ-Մայիսի 15
  • Գարնանային կիսամյակ-Նոյեմբերի 15

ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Բոլոր նոմինացված ուսանողները պետք է ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com հասցեին ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝

  1. Դիմում հայտ
  2. Անձնագրի կամ ID քարտի լուսապատճեն
  3. Լուսանկար (3x4 չափի)
  4. Ուսանողների դիմումի ձև ,
  5. Ինքնակենսագրություն (Europass CV  ֆորմատով (անգլերենով))
  6. Անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ
  7. Ապահովագրության պայմանագիր (վավեր ուսանողի ՀՀ-ում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում)

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի շրջանակներում հյուրընկալող համալսարանում ուսումնառությունը կարող է տևել 3-12 ամիս՝ կախված միջհամալսարանական պայմանագրում նշված պայմաններից: Ուսանողները կարող են ծրագրին դիմել մի քանի անգամ, սակայն ծրագրի շրջանակներում արտասահմանում ուսումնառության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 12 ամիսը:

ՎԻԶԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիզայի գործընթացի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բոլոր ժամանող ուսանողները պետք է ունենան բժշկական ապահովագրություն։

Ապահովագրական ընկերություններ Հայաստանում՝

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Ժամանող ուսանողները կացության վայրի հետ կապված աջակցություն կարող են ստանալ՝ դիմելով ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին erasmus.asue@gmail.com հասցեով:

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Նախքան ուսումը՝

Ուսանողը, ուղարկող և ընդունող բուհերը պետք է ստորագրեն Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement)՝ ապահովելու փոխանակման թափանցիկ ու արդյունավետ նախապատրաստումն արտերկրում, ինչպես նաև երաշխավորելու ուսաման հաջող ավարտի ճանաչումը: Այս փաստաթուղթը սահմանում է տարբեր կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Ուսանողը պետք է ծանոթանա Էրազմուս+ Ուսանողական կանոնադրությանը, որը սահմանում է արտերկրում ուսումնառության ընթացքում ուսանողների իրավունքներն ու պարտավորությունները:

Ուսումից հետո՝

Ընդունող բուհը պետք է ուսանողին և ուղարկող բուհին տրամադրի ուսման ավարտը և ուսումնական ձեռքբերումները հաստատող փաստաթուղթ (Transcript of records):

Ուղարկող բուհը պետք է ճանաչի Ուսումնառության համաձայնագրով սահմանված կրեդիտները՝ առանց որևէ հետագա պահանջների:

Մանրամասների համար կարող եք ընթերցել Ուսումնառության համաձայնագրի կիրառման ուղեցույցը:

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ուսանողը կստանա Էրազմուս+ դրամաշնորհ, որը կծածկի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Այն կարող է տարբերվել՝ կախված ընդունող երկրի կեցության ծախսերից, ուղարկող և ընդունող երկրների հեռավորությունից, դիմող ուսանողների քանակից, այլ դրամաշնորհների առկայությունից:

Դուք կստորագրեք դրամաշնորհային համաձայնագիր Ծրագրային երկրի բուհի հետ, որում կնշվի շարժունության տևողությունը, դրամաշնորհի չափը և այլ իրավունքների ու պարտականությունների մասին: Ուղարկող և ընդունող բուհերը կորոշեն, թե որ կողմն է կատարելու վճարումները: