Ընդհանուր տեղեկություն

Ի՞ՆՉ Է ԷՐԱԶՄՈՒՍԸ

Էրազմուս+ը ծրագիր է, որը նպատակ ունի նպաստելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացմանը։ Միջազգային կրեդիտային շարժունությունը Էրազմուս+ ծրագրի գործողության ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: ՀՊՏՀ-ն հանդիսանում է Գործընկեր երկիր և կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակիցներին Ծրագրային երկրի բուհ և հակառակը: Ծրագրային երկրներն են Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 5 ոչ ԵՄ Ծրագրային երկրները (Մակեդոնիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դուք կարող եք վերապատրաստվել կամ դասավանդել ՀՊՏՀ-ում, եթե ՀՊՏՀ-ն և ուղղարկող համալսարաններն ունեն Էրազմուս+ միջհամալսարանական պայմանագիր։

Ակադեմիական կամ վարչական աշխատակիցները պետք է նոմինացված լինեն ուղղարկող համալսարանի կողմից, այնուհետև հիմնական փաստաղթերը ուղղարկվում են ՀՊՏՀ։ Վերջանական նոմինացիայից հետո ՀՊՏՀ գործընկեր համալսարանները ունեն ծրագրի մասնակցության տարբեր պայմաններ, այդ իսկ պատճառով ծրագրին մասնակցելու, դիմումների ընդունման ժամկետների և այլ տեղեկատվութուն ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնին կամ ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժնի ֆեյսբուքյան էջին։

ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Վարչական և ակադեմիական անձնակազմի համար հիմնական փաստաթղթերը հետևյալն են՝

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնելիս վարչական և ակադեմիական աշխատակիցները անպայման պետք է ունենան բժշկական ապահովագրություն։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ապահովագրական ընկերություններ՝

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

Դասավանդման և վերապատրաստման ծրագրի տևողությունը նվազագույնը 5 օր է, առավելագույնը՝ 12՝ կախված երկու համալսարանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից: Հյուրընկալող համալսարանում դասավանդման նպատակով մեկնելու դեպքում դասավանդման նվազագույն տևողությունը պետք է լինի շաբաթական 8 ժամ:

ՎԻԶԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիզայի գործընթացի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում վերապատրաստման նպատակով մեկնող անձնակազմի ներկայացուցիչները ստանում են «Էրազմուս+» դրամաշնորհ, որը ներառում է ճանապարհորդության և կեցության ծախսերը: Դրամաշնորհի գումարը կախված է հյուրընկալող երկրից, Հայաստանի և հյուրընկալող երկրի միջև հեռավորությունից, երկրների միջև կեցության ծախսերի տարբերությունից: