Erasmus -ին դիմելու քայլերը /ուղեցույց/
1․ Դիմելու գործընթաց
Յուրաքանչյուր ուսանող, ով ցանկանում է Էրազմուս+ ծրագրով սովորել ՀՊՏՀ-ում նախ պետք է համոզված լինի, որ ՀՊՏՀ-ն և ուղարկող համալսարանը ունեն Էրազմուս+ միջինստիտուցիոնալ համաձայնագիր։ Այնուհետև՝ դիմում է ուղարկող համալսարան աշնանային կիսամյակի համար՝ մինչև մայիսի 15-ը, գարնանային կիսամյակի համար՝ նոյեմբերի 15-ը։ Միջինստիտուցիոնալ համաձայնագրերի համաձայն՝ ուսանողը պետք է անցնի ուղարկող համալսարանի բոլոր մրցութային փուլերը և նոմինացվի ուղարկող համալսարանի կողմից։
2․ Հիմնական փաստաթղթեր
Հիմնական փաստաթղթերը պետք է ուղղարկվեն ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին erasmus.asue@gmail.com էեկտրոնային հասցեին։
- Անձնագրի կամ ID քարտի լուսապատճեն ( PDF ֆորմատով)
- Լուսանկար (3x4 չափի)
- Ուսանողների դիմումի ձև
- Ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով (անգլերենով))
- Անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ
- Ապահովագրության պայմանագիր (վավեր ուսանողի ՀՀ-ում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում)
Համալսարանում ուսանելու վերաբերյալ փաստաթուղթ
3․ Ընտրություն ՀՊՏՀ-ի կողմից
ՀՊՏՀ-ի և գործընկեր համալսարանների միջև կնքված պայմանագրերում ամրագրված չափանիշների համաձայն՝ ՀՊՏՀ-ն ընտրում է լավագույն ուսանողներին ուսումը ՀՊՏՀ-ում կազմակերպելու համար։ ՀՊՏՀ-ի կողմից նոմինացվելուց հետո՝ ուսանողները պետք է կազմեն շարժունության պայմանագիր, որի համար առարկայական ցանկից պետք է ընտրեն այն առարկաները, որոնք ուսումնառելու են ՀՊՏՀ-ում։ Ընտրված առարկաների գումարային կրեդիտը պետք է նվազագույնը 30 ECTS (European Credit Transfer and Accumulation System) լինի։ Շարժունության պայմանագիրը անհրաժեշտ է ուղղարկել ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժնի
էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև բնօրինակը ներկայացնել ՀՊՏՀ ուսանողի և ուղարկող համալսարանի կողմից՝ ստորագրված և կնքված։
4․Նախքան ժամանումը
Նոմինացվելուց հետո ուսանողներին ՀՊՏՀ-ի կողմից ուղղարկվում է հրավեր։ Հրավերը ստանալուց հետո ուսանողը պետք է զբաղվի վիզայի գործընթացով, կացարանի, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի ձեռքբերմամբ (վավեր ուսանողի ՀՀ-ում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում)։
5. Բարի գալուստ Հայաստան
Հայաստան ժամանելիս դուք կունենաք “Բարի գալստի օր», որտեղ Ձեզ կդիմավորեն ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները, կծանոթացնեն ՀՊՏՀ-ի հետ, կտրամադրվի ձեր դասացուցակը, կծանոթանաք Ձեզ դասավանդող դասախոսների հետ, ինչպես նաև ձեր մենթորների, ովքեր Ձեզ կաջակցեն ուսումնական գործընթացներում, ինչպես նաև կծանոթացնեն Հայաստանի մշակույթի, սովորույթների ու կոթողների հետ։
6․ Դասընթացների կազմակերպում
Դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր առարկայի համար երկու շաբաթ տևողությամբ։ Առարկաները դասավանդվում են բարձր որակավորում ունեցող դասախոսների կողմից, ովքեր դասավանդում են՝ ներդնելով ժամանակակից դասավանդման մեթոդներ։ Առարկաների կրեդիտները պետք է լինեն ոչ պակաս քան 30 ECTS:
7․ Դասընթացների ավարտ
Դասընթացների ավարտից հետո ձեզ տրվում է շարժունության պայմանագրի 3 կողմերի կողմից ստորագրված փաստաթուղթը, ինչպես նաև ձեր գնահատականների թերթիկը։ |
8․ Մեկ անգամ էրազմուս, ընդմիշտ Էրազմուս