Erasmus -ին դիմելու քայլերը /ուղեցույց/
1․ Անգլերենի քննություն
Էրազմուս+ ծրագրին դիմելու առաջին նախապայմանը անգլերենի իմացությունն է։ Դիմորդը պետք է ունենա սերտիֆկատ, որը կհավաստի, որ ունի անգլերենի բավարար մակարդակ։ Անգլերենի սերտիֆիկատ կարող են հանդիսանալ IELTS կամ TOEFL քննությունների վավեր հավաստագրերը, ինչպես նաև ՀՊՏՀ-ում կազմակերպված քննություների հավաստագիրը։
Ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժինը կազմակերպում է քննություններ ՀՊՏՀ այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են փոխանակման ծրագրերով։ Քննության օրերի և այլ մանրամասների մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում։
2․ Դիմելու գործընթաց
ՀՊՏՀ-ի և գործընկեր համալսարանների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ յուրաքանչյուր համալսարանի համար դիմումների ընդունման ժամկետները, պայմանները և փաստաթղթերի ցանկը տարբերվում են։ Յուրաքանչյուր համալսարնի հայտարարություն տեղադրվում է առանձին հայտարարությամբ։
3․ Հարցազրույց
ՀՊՏՀ-ի և գործընկեր համալսարանների միջև կնքված պայմանագրերում ամրագրված չափանիշների համաձայն՝ ընտրվում են լավագույն ուսանողները և հրավիրվում հարցազրույցի։
Հարցազրույցի ընթացքում ստուգվում են ուսանողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը, անգլերենի բանավոր խոսքը, ինչպես նաև ընդհանուր տեղեկացվածությունը և զարգացվածությունը։
4. Փաստաթղթային գործընթաց
Հարցազրույցի փուլը հաղթահարելուց հետո ուսանողը նախատեսված ժամկետներում պետք է զբաղվի անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ։ Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՊՏՀ Միջազգային կապեի բաժին։ Փաստաթղթորի հավաքագրման համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝
- ֆակուլտետի դեկանի հետ վերջնական համաձայնեցնել եռակողմ պայմանագիրը և ներկայացնել ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին,
- հյուրընկալող համալսարանի կողմից պաշտոնական հրավերը ստանալուց հետո դիմել տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչություն` D կարգի մուտքի արտոնագիր ստանալու համար (Հայաստանում տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչություն չլինելու դեպքում ուսանողը պետք է իր ֆինանսական միջոցներով մեկնի անհրաժեշտ երկիր),
- Միջազգային կապերի բաժին ներկայացնել մեկնման և վերադարձի գնված ավիատոմսը,
- ՀՊՏՀ Ընդհանուր բաժնում պետք է գրել դիմում՝ բուհի հրամանով գործուղղվելու հյուրընկալող երկիր,
վճարովի համակարգում սովորելու դեպքում անհրաժեշտ է մուծել տվյալ կիսամյակի ուսման վարձը մինչև մեկնելը
5․ Ուսանելու գործընթաց
Ուսանողները վերը նշված բոլոր պայմանները բավարարելու և հյուրրընկալող բուհի կողմից ընտրվելու դեպքում մեկնում են սովորելու հյուրընկալող բուհ։
6․ Վերադարձ ՀՊՏՀ
- Ուսանելու ավարտից հետո ուսանողները վերադառնում են ՀՊՏՀ, իրենց հետ անպայման բերելով շարժունության պայմանագիրը (ստորագրված նաև հյուրընկալող համալսարանի կողմից) և գնահատականների թերթիկը։
- ՀՊՏՀ Ընդհանուր բաժնում գրում են դիմում՝ որպես ՀՊՏՀ ուսանող վերականգնվելու համար
7․ Մեկ անգամ Էրազմուս, ընդմիշտ Էրազմուս