Հանրակացարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական հանրակացարանը մոտ է համալսարանին. 10-15 րոպեի ընթացքում հնարավոր է հասնել համալսարան:
Ուսանողներին տրամադրվում են հարմարավետ սենյակներ:
Հանրակացարանի սենյակները նախատեսված են 2 և 4 ուսանողի համար: Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում առկա են սանհանգույցներ, լոգախցիկներ և խոհանոց՝ ապահովված էլեկտրական սարքավորումներով: Հանրակացարանի առաջին հարկում գործում է ուսանողական ճաշարանը:
Ուսանողները կարող են օգտվել հանգստի համար նախատեսված սենյակից, որը կահավորված է հեռուստացույցով և բազմոցներով: Հանրակացարանի սենյակների վարձավճարները երկտեղանաոց սենյակների համար կազմում է 60 ԱՄՆ դոլարին, իսկ երեք և չորս տեղանոց սենյակների համար՝ 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ* 1 ուսանողի համար:
***Արտարժույթի յուրաքանչյուր օրվա փոխարժեքի համար այցելել ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք. cba.am/am/SitePages/Default.aspx
Ուսանողների ադապտացիայի նպատակով բակալավրիատի 1-ին և 2-րդ, մագիստրատուրայի 1-ին և նախապատրաստական 6-ամսյա դասընթացի ուսանողների կեցությունը պարտադիր է ՀՊՏՀ-ի ուսանողական հանրակացարանում: