Ապահովագրություն

ՀՊՏՀ-ի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա բոլոր օտարերկրացի ուսանողները պետք է պարտադիր բժշկական ապահովագրություն ունենան:

Մեկ տարվա բժշկական ապահովագրության ապահովագրավճարը համալսարանին պետք է փոխանցվի ուսման վարձի և 1 տարվա կացարանի վճարի հետ միասին:

Մագիստրատուրայի 2-րդ տարվա եւ բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ տարիների ուսման, հանրակացարանի եւ ապահովագրության վճարները ՀՊՏՀ-ին պետք է փոխանցվեն ՀՀ դրամով: