«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համակարգելու է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (www.visegradfund.org) կողմից ֆինանսավորվող «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» ծրագիրը։
Ծրագրի գործընկերներն են՝
- «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը (Հայաստան), http://candle.am/
- Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան), https://www.tsu.ge/
- Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա), https://www.tuke.sk/
- Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), https://www.polsl.pl/
- Մասարիկի համալսարանը (Չեխիա): https://www.muni.cz/
Ծրագրի համառոտ նկարագիր
Ծրագրի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է.
- բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ,
- ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում,
- մշակել ՓՄԶ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է
- Ծրագրի մեկնարկի միջոցառումներ Երևանում և Թբիլիսիում
- Գիտելիքի/տեխնոլոգիաների փոխադրմանը նվիրված աշխատաժողովներ Երևանում և Թբիլիում
- Լավագույն ռազմավարության մրցույթ տեղական ձեռնարկությունների շրջանում
- Գիտելիքի/տեխնոլոգիաների փոխադրման ռազմավարության մշակում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի և Թբիլիսիի պետական համալսարանի համար
- Ամփոփիչ զեկույց Հայաստանում և Վրաստանում ձեռնարկությունների և գիտահետազոտական ենթակառուցվածքների համագործակցության ներկայիս կարգավիճակի վերբերյալ
- Ծրագրի արդյունքների ներկայացման տեղեկատվական միջոցառումներ Երևանում և Թբիլիսում
Ծրագրի տևողությունը՝ 18 ամիս
Դրամաշնորհի չափը՝ (€) 38,420.00