Մեր մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1975թ. հոկտեմբերին՝ բուհի հիմնադրման հետ միաժամանակ: Գրադարանի առաջին վարիչն է եղել Դոնարա Փալանջյանը, 1994թվականից մինչև 2012 թվականը գրադարանը ղեկավարել է Վեներա Ավալյանը, իսկ 2013թ-ից գրադարանի տնօրենն է Արմինե Հովհաննիսյանը: 2008թ. հունվարին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքից գրադարանը տեղափոխվել է համալսարանի նորակառույց թիվ 5 մասնաշենք:

Գրադարանի գրքային ֆոնդը այժմ 193969 միավոր է: Գրադարանի հիմնական ֆոնդը ներառում է ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, գիտաժողովների նյութեր, ամսագրեր, բառարաններ, ատլասներ, ինչպես նաև ՀՊՏՀ-ում գործող մասնագիտական խորհրդում պաշտպանված ատենախոսություններն ու դրանց սեղմագրերը,էլեկտրոնային հրատարակություններ: Գրադարանի ֆոնդի առձեռն սպասարկումն իրականացվում է մեկ գիտական և երկու ուսանողական ընթերցասրահների միջոցով: 2013 թվականից KOHA գրադարանային ծրագրով իրականացվում են գրադարանի հիմնական ֆոնդի թվայնացման, էլեկտրոնային գրադարանի և էլեկտրոնային գրացուցակի ստեղծման աշխատանքները: Նույն ծրագրով, 2016 թ. իրականացվում է նաև ընթերցողների առցանց սպասարկումը:

Ժամանակակից սպասարկմանն օժանդակում է ՀՊՏՀ բակում տեղակայված QR գրադարանը: Այդ ձևաչափը բուհի ուսանողներին հնարավորություն է ընձեռում ներբեռնել գրքերի էլեկտրոնային տարբերակներ՝ առանց գրադարան այցելելու: QR գրադարանում ընդգրկված է ինչպես ուսումնական հիմնական գրականություն, այնպես էլ ուսումնաօժանդակ մասնագիտական ձեռնարկներ:

ՄԱԿ-Ի ԱՆԿՅՈՒՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՄԱԿ-ի գրականության անկյունը բացվել է 2013թ. ապրիլին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՀՊՏՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այն տեղակայված է ՀՊՏՀ գրադարանի գիտական ընթերցասրահում: ՄԱԿ-ի գրականությունը պարունակում է բազմալեզու նյութեր ՄԱԿ-ի արժեքների, գլոբալ օրակարգի, մարդու իրավունքների, տարածաշրջանային խնդիրների, սոցիալական քաղաքականության, տնտեսական համագործակցության, ժողովրդագրական գործընթացների քաղաքացիական հասարակության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և այլ խնդիրների վերաբերյալ:

ՄԱԿ-ի անկյան պատասխանատու՝ Նաիրա Անդրյան

Կոնտակտային տվյալներ`

Հեռախոս՝ 010-59-34-85,077-24-00-57, էլեկրոնային հասցե Nairaandryan@mail.ru

Հասցե՝ Նալբանդյան -128

Գրադարանի առաքելությունը

Գիտակցելով արդի գրադարանների դերն ու նշանակությունը, զուգակցելով աշխատանքի ավանդական և նորագույն մեթոդները՝ նպաստել բուհի կրթական և ուսումնական ծրագրերի շարունակականությանը և լավագույնս իրագործմանը: Գրադարանի գործունեությանը կարելի է հետևել  նաև սոցցանցերում ՝

Facebook
Twitter
Instagram