Տնտեսագիտական համալսարանը հայտարարում է հանրապետական մրցույթ՝ ավարտական դասարանների աշակերտների համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով ավագ դպրոցների ավարտական դասարանի (12-րդ դասարան) աշակերտների համար կազմակերպում է հանրապետական մրցույթ։

  • Մրցույթին կարող են մասնակցել ավարտական (12-րդ) դասարանների աշակերտները։
  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը հայտագրվել ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։
  • Մրցույթի մասնակիցները մարտի 19-ին, ժամը 14։00-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի 315 լսարանում (ք․Երևան, Նալբանդյան 128) պետք է գրեն էսսե, որի վերնագիրը կորոշվի տեղում՝ վիճակահանության արդյունքում։
  • Մրցույթին մասնակցությունը չի ենթադրում տնտեսագիտական գիտելիքներ, սակայն աշակերտները պետք է ներկայացնեն տնտեսագիտական կրթություն ստանալու իրենց շարժառիթները։
  • Լավագույն աշխատանքներն ընտրելու է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից կազմված հանձնաժողովը։
  • Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի՝ ՀՊՏՀ ընդունվելու դեպքում, ինչպես նաև կլինեն խրախուսական նվերներ, որոնց կհանձնվեն ապրիլի 2-ին, ժ․13։00-ին ՀՊՏՀ հանդիսությունների սրահում։
  • Լավագույն աշխատանքները հրապարակվելու են համալսարանի պաշտոնական կայքում՝ www.asue.am և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև տպագրվելու են ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրում։