Գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /այսուհետ՝ համալսարան/ կանոնադրության 27-րդ կետի, համալսարանի գիտական խորհրդի 2014 թվականի մարտի 26-ի որոշման, ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանի համաձայն ՀՊՏՀ-ում հայտարարվում է գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթ:
Գիտության բաժնից տրամադրված հրամանում մասնավորապես նշվում է.
1. Համալսարանի գիտական խորհրդի հաստատած գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթի վերաբերյալ կանոկակարգը /այսուհետ՝ կանոնակարգ/ գործողության մեջ դնել 2014 թվականի մայիսի 2-ից:
2. Հայտարարել ներհամալսարանական գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթ՝ համաձայն կանոնակարգի:
3. Մրցույթին ներկայացվող գիտական հետազոտություններն իրականացնել համալսարանի գիտական և ակադեմիական ուղղություններով:
4. Գիտահետազոտական նախագծերի կատարման մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի ապրիլի 25-ը:
5. Ստեղծել համալսարանի գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի դրամաշնորհների տրամադրման մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ` Կ. Աթոյան – համալսարանի ռեկտոր, տ.գ.դ.
Հանձնաժողովի անդամներ`
Գ. Վարդանյան - գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր /հանձնաժողովի նախագահի տեղակալ/
Պ. Քալանթարյան – ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ
Ս. Գևորգյան - բնօգտագործման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
Վ. Գևորգյան - ՈՒԳԸ նախագահ, կառավարչական հաշվառման և աուդիտի, ամբիոնի ասպիրանտ
Ա. Թավադյան - տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
Գ. Կիրակոսյան – ռեկտորի խորհրդական, տ.գ.դ., պրոֆեսոր
Յու. Սուվարյան – կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս
Վ. Սարգսյան - կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի, վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
Խ. Մխիթարյան - գիտության բաժնի պետ, տ.գ.թ. դոցենտ /հանձնաժողովի քարտուղար/:
Գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթին վերաբերող փաստաթղթերին ծանոթացեք այստեղ՝ https://asue.am/am/science/group