Կենտրոնի մասին

«Ամբերդը» հանդես է գալիս որպես համալսարանական գիտության զարգացման արդիական համակարգ

Սկսած 2013 թվականից մեր կենտրոնը ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ ՀՀ տարբեր գերատեսչությունների պատվերով իրականացնում է հանրապետության տնտեսության ամենահրատապ հիմնախնդիրների հետազոտական ծրագրեր, որոնցում բացի ՀՊՏՀ ներկայացուցիչներից, ընդգրկվում են նաև հետազոտվող բնագավառում նշանակալի փորձառություն ունեցող մասնագետներ՝ պետական կառավարման համակարգից և մասնավոր հատվածից:

«Ամբերդի» իրականացրած հետազոտությունների առավել նշանակալի և գործնական կիրառություն ունեցող գիտական արդյունքները ներկայացվում են ՀՀ պետական կառավարման լիազոր մարմիններին և գործարար ոլորտի կազմակերպություններին: Մեր հետազոտողների հոդվածները պարբերաբար հրատարակվում են Հայաստանի ու արտերկրի տարբեր գիտական պարբերականներում:

Մեր գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք անաչառության, օբյեկտիվության, գաղտնիության, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանման, հիմնախնդրի առավել խորը և համապարփակ լուսաբանման սկզբունքներով, ինչը հնարավորություն է ընձեռում առավել նշանակալի դարձնել կենտրոնի կողմից առաջարկվող լուծումներն ու երաշխավորությունները:

Մեր առաքելությունն է

Նպաստել բուհական գիտության զարգացմանը և մասնավոր հատված-գիտություն-կառավարություն գործընկերային կապերի խորացմանը, ինչին մտադիր ենք հասնել՝

  • համալսարանի գիտական մտքի և փորձագիտական հանրույթի ջանքերի համախմբմամբ զարգացնելով ՀՊՏՀ գիտական, հետազոտական և կրթական գործունեությունը,
  • ձևավորելով հայաստանյան ուղեղային կենտրոնների համագործակցության մշակույթ,
  • իրականացնելով պետական ու մասնավոր հատվածին առավել հետաքրքրող հիմնահարցերի համապարփակ հետազոտություններ՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հանրային քաղաքականության և անվտանգության ապահովման բնագավառներում,
  • Հայաստանում ներդնելով հետազոտական կազմակերպությունների պետական կառավարման մարմինների ու գործարար հատվածի արդյունավետ համագործակցության ձևաչափեր,
  • գիտական հետազոտությունների արդյունքները կրթական գործընթացին կապելու միջոցով հասնելով համալսարանում առավել մրցունակ կադրերի պատրաստմանը,
  • գիտահետազոտական աշխատանքներին ուսանողների և ասպիրանտների ներգրավմամբ վերջինների մոտ խորացնելով հետազոտական փորձն ու հմտությունները,
  • առևտրականացնելով և հրապարակայնացնելով բուհի հետազոտական արդյունքները,
  • հետազոտական գործընթացի ֆինանսավորման նպատակով ներգրավելով տեղական և միջազգային հետազոտական պայմանագրեր և դրամաշնորհներ:

Մեր տեսլականն է

  • սոցիալ-տնտեսական, հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտությունների բնագավառում դառնալ առաջատար հետազոտական կենտրոն,
  • դառնալ հուսալի գործընկեր երկրում տնտեսական քաղաքականություն մշակող, կիրարկող և անվտանգության բնագավառում որոշումներ ընդունող մարմինների համար:

ՄԵՐ ԹԻՄԸ
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Երևան, Նալբանդյան 128, թիվ 3 մասնաշենք
Հեռ.՝ (+37410) 593-479
Էլ. հասցե՝ info@amberd.am