Հիմնական փաստաթղթերի ցանկ

ՀՊՏՀ գործընկեր համալսարանում ուսումնառությունն անցկացնելու հնարավորությամբ հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը ՀՊՏՀ արտաքին կապերի asue.erasmus@gmail.com հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը կամ դրանց լուսապատճենները՝

Բակալավրիատի ուսանողների համար

  1. Անձնագիր
  2. Ինքնակենսագրություն Europass CV   ֆորմատով (անգլերենով)
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)[1]
  5. Նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Մագիստրատուրայի ուսանողների համար

  1. Անձնագիր
  2. Ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերենով)
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  5. Բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Ասպիրանտուրայի ուսանողների համար

  1. Անձնագիր
  2. Ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերենով)
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  5. Բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմների միջուկների լուսապատճենները կամ վերջնական ՄՈԳ-երի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

[1] Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում ուսանողը կարող է կիսամյակի ընթացքում մեկ անգամ մասնակցել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպով անգլերենի քննությանը, որոնց մասին հայտարարությունները հասանելի են այստեղ: