Համագործակցություն ISTC-ի հետ

Տարածքային վերլուծություն և որոշումների կայացման օպտիմալացում Վայոց ձորի մարզում տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմավարության միջոցով

Հետազոտական ծրագիրն իրականացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի թիմի կողմից: Ծրագրի ղեկավարն է Սոս Խաչիկյանը, իսկ խմբի անդամները՝ Արփինե Հովակիմյան, Մանուկ Մովսիսյան, Արմեն Քթոյան, ինչպես նաև Արթուր Դոլմաջյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարան) և Նաթանիել Ֆերրարո (Խաղաղության Կորպուս):

Ծրագրի նպատակն էր խթանել տարածքային որոշումների կայացումը (թիրախային մարզը եղել է Վայոց ձորը) տեխնոլոգիական լուծումների միջոցով՝ մարդ-համակարգիչ փոխգործակցության բարձրացման և գիտելիքի զարգացման արդյունքում: Ծրագրի խնդիրներն են եղել տարածքային տնտեսական մոդելավորումը և տարածական զարգացման ռազմավարության մշակումը՝ հիմնված միջհամայնքային համագործակցության վրա, ինչպես նաև գիտելիքի ստեղծումը և տարածումը:

Ծրագրի իրականացման արդյունքում բարձրագույն կրթության համար մշակվել է «Տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացում» փորձնական դասընթացը և հրատարակվել է 2 միջազգային հոդված՝ «Վայոց ձորի մարզի զբոսաշրջային վայրերի տարածական վերլուծություն» և «Խաղաղության հաստատում Հարավային Կովկասում վիրտուալ համայնքների ներդրման միջոցով»: Ծրագրի այլ արդյունքներն են եղել Վայոց ձորի մարզի ռազմավարական զարգացման փաստաթղթի մշակումը, հաստատված համագործակցությունը Մասսաչուսեթսի համալսարանի (ԱՄՆ) և Ջոն Հոպկինս համալսարանի (ԱՄՆ) հետ, ինչպես նաև գործընկերությունը Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիական կենտրոնի (ISTC) հետ և մուտքը դեպի IBM ռեսուրսներ: