Գիտական քարտուղար
ՀՊՏՀ գիտական քարտուղարի հիմնական գործառույթներն են.
1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:
1) Խորհրդակցելով համալսարանի ռեկտորի հետ, կազմում է առաջիկա ուսումնական տարվա ընթացքում գիտական խորհրդի նիստերում քննարկվելիք հարցերի ցուցակը և այն ներկայացնում պրոռեկտորներին՝ իրենց կողմից հարցեր առաջադրելու առաջարկությամբ, որից հետո կազմում է տվյալ ուսումնական տարվա առաջին և երկրորդ կիսամյակների գիտական խորհրդի աշխատանքային պլանները, որոնք հաստատվում են գիտական խորհրդի նիստում:
2) Համակարգում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի աշխատանքները: Իրականացնում է նիստերի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և ընթացիկ աշխատանքներ:
3) Կազմում է խորհրդի և գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի օրակարգերը՝ դրանք համաձայնեցնելով խորհրդի և գիտական խորհրդի նախագահների հետ: Խորհրդի և գիտական խորհրդի անդամներին նիստերի հրավիրման և դրանց օրակարգերի մասին տեղեկացնում է ամենաուշը երեք օր առաջ:
4) Խորհրդի և գիտական խորհրդի տվյալ նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը (օրակարգ, որոշումների նախագծեր, տեղեկանք-հիմնավորումներ և այլն), որպես կանոն, խորհրդի և գիտական խորհրդի անդամներին է ուղարկում ոչ ուշ, քան նիստից մեկ օր առաջ:
5) Քարտուղարում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերում: Վարում է նիստերի աշխատանքների հետ կապված գործավարությունը: Կատարում է խորհրդի և գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի մասնակիցների հաշվառումը: Պատրաստում է նիստերում անցկացվող փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկները:
6) Կազմում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերի արձանագրությունները՝ 2 օրինակից, որոնք ստորագրում են խորհրդի և գիտական խորհրդի նախագահները և գիտական քարտուղարը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստում է քաղվածքներ այս կամ այն հարցի վերաբերյալ և տրամադրում կառուցվածքային ստորաբաժանումներին ու դրանք ստանալու ցանկություն հայտնած անձանց: Օրակարգերը և ընդունված որոշումները ներկայացնում է մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին համալսարանի պաշտոնական կայքում հրապարակելու համար:
7) Ապահովում է խորհրդի և գիտական խորհրդի նիստերի փաստաթղթերի պահպանությունն ու օգտագործումը:
2. Ռեկտորատի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:
Ռեկտորի կողմից հրավիրվող նիստի մասին տեղեկացնում է ռեկտորատի անդամներին: Կազմում է ռեկտորատի նիստի արձանագրությունը, որը ստորագրում են ռեկտորը և գիտական քարտուղարը: Նիստի արձանագրության համապատասխան քաղվածքները ներկայացնում է ուսումնական բաժին հրամանագրման, իսկ անհրաժեշտության դեպքում տրամադրում կառուցվածքային ստորաբաժանումներին:
3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործող տնտեսագիտության 014 մասնագիտական խորհրդի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:
Իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ փաստաթղթեր է պատրաստում, ստորագրում ու տրամադրում թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների հրապարակային պաշտպանության թույլտվություն ստացած անձանց: Համակարգում է խորհրդի նիստերի աշխատանքները՝ վարելով դրանց գործավարությունը: Ապահովում է փաստաթղթերի պահպանությունը:
4. Գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:
1) Ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի և պրոֆեսորի պաշտոնների թափուր տեղերի պաշտոնակալման, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մրցույթներին մասնակցության թույլտվություն ստանալուց հետո նշված պաշտոնների և գիտական կոչումների հավակնորդների գործերը` ամբիոնների և ֆակուլտետների նիստերի արձանագրությունների համապատասխան քաղվածքներով ներկայացնում է գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողով։
2) Հանձնաժողովի կողմից գործերը գիտական խորհրդի քննարկմանը ներկայացնելու հավանություն ստանալուց հետո, պատրաստում է հավակնորդների ցուցակները (նշելով որոշ տվյալներ նրանց մասնագիտական գործունեության վերաբերյալ), քվեաթերթիկները և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
3) Կազմում է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և գիտական քարտուղարը:
4) Գիտական խորհրդի կողմից հաստատվելուց հետո ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի և պրոֆեսորի պաշտոնների հավակնորդների գործերը, նիստի արձանագրության համապատասխան քաղվածքներով, ներկայացնում է մարդկային ռեսուրսների կառավարման բաժին հրամանագրման, իսկ պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների հավակնորդների որակավորման գործերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտե (ՀՀ ԲՈԿ) գիտական խորհրդի որոշումները հաստատելու համար: ՀՀ ԲՈԿ է ներկայացնում նաև հաստատված ատենախոսությունների թեմաները` գիտական խորհրդի նիստի արձանագրության համապատասխան քաղվածքներով:
5. Համալսարանի աշխատակիցների ստորագրությունների հաստատումը:
Հաստատում է համալսարանի աշխատակցի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակի ներքո հեղինակի և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունները, տարբեր գործընթացների առնչությամբ կազմվող փաստաթղթերի տակ դրվող համալսարանի աշխատակիցների ստորագրությունները (ատենախոսության վերաբերյալ կարծիք, ամբիոնի նիստի եզրակացություն, գրախոսություն և այլն):
6. Իրականացնում է համալսարանի կանոնադրությամբ, խորհրդի աշխատակարգով, գիտական խորհրդի կանոնակարգով, մրցութային հանձնաժողովի աշխատակարգով, ռեկտորի հրամաններով, ռեկտորի հանձնարարությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներ: