Մեր մասին

ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի գործունեության նպատակն է շարունակական կրթությունն ավելի հասանելի դարձնել ոչ միայն համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի, այլև ուսանողների, շրջանավարտների և յուրաքանչյուր անձի համար, ով ցանկանում է շարունակել իր կրթությունը և աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ: Այս նպատակի համար բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները․

մշակում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների կարիքների վերհանման և վերլուծությանը միտված կառուցակարգեր,

կազմակերպում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացմանը միտված, ինչպես նաև ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստումներ,

իրականացնում է վերապատրաստումների արդյունավետության մշտադիտարկում և վերլուծություն,

կազմակերպում է կարճաժամկետ վճարովի դասընթացներ ուսանողների, շրջանավարտների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների և այլ շահառուների համար,

մշակում է ՀՊՏՀ դիմորդների ներգրավման քաղաքականություն, դպրոցների ավարտական դասարանների աշակերտների և քոլեջների ուսանողների համար կազմակերպում է բաց դռներ, ամառային դպրոցներ, ճամբարներ, մրցույթներ, այցեր դպրոցներ և այլ միջոցառումներ,

կազմակերպում է ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ինկուբացիոն ծրագրեր, գաղափարատոներ, հաքաթոններ և այլն։

Մեր թիմը