Բանկային գործի և ապահովագրության ամբիոն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` տ.գ.թ., դոցենտ Մարդոյան Աշոտ Վարդանի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնը ստեղծվել է 2012թ. հոկտեմբերին ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ու կորպորատիվ ֆինանսներ ամբիոնների վերակազմավորման հիմքի վրա:

Ամբիոնի նպատակը

Ելնելով ՀՊՏՀ առաքելությունից՝ ակադեմիական ազատությունների և ինքնավարության, կրթություն-աշխատաշուկա համագործակցության, ուսանողակենտրոն ուսումնառության և անհրաժեշտ գիտելիքի փոխանցման հիման վրա պատրաստել Հայաստանի Հանրապետության և միջազգային աշխատաշուկաներում մրցունակ, տնտեսագիտության, ժամանակակից բիզնեսի և վարչարարության ոլորտների կիրառական հմտություններով և կարողություններով օժտված մասնագետներ:

Ամբիոնի խնդիրները

«Բանկային գործ» և «Ապահովագրական գործ» մասնագիտությունները կարևոր և անփոխարինելի տեղ են զբաղեցնում ինչպես Հայաստանի Հանրապետության տնտեսությունում, ֆինանսական համակարգում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Նշված մասնագիտությունների գծով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ձևավորվել է որակյալ կադրերի պատրաստման մեծ փորձ:

Այս մասնագիտությունների խորը ուսումնասիրման անհրաժեշտությունը հատկապես կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2018 թ. տվյալների, ֆինանսական շուկայի 85,5%-ը բաժին է ընկնում առևտրային բանկերին, 9,5%-ը՝ վարկային կազմակերպություններին և շուրջ 1%-ը՝ ապահովագրական ընկերություններին, ինչը վկայում է դրանց առանցքային դերակատարության և հետևաբար մեծ քանակի աշխատատեղերի առկայության մասին (https://www.cba.am/AM/pperiodicals/fin_stab_19.pdf ):

Կրթական ոլորտ

Ամբիոնն ավանդաբար մասնագետներ է պատրաստել «Բանկային գործ», «Ապահովագրական գործ» մասնագիտացումներով, ուսուցման բոլոր ձևերով: 2016 թ. հանրապետությունում բակալավրական կրթական ծրագրերի խոշորացման պատճառով ՀՊՏՀ- ում գործում է «Ֆինանսներ» մասնագիտական կրթական ծրագիրը, որի շրջանակներում, որպես մասնագիտացում, իրականացվում է դասավանդումը «Բանկային գործ» և «Ապահովագրական գործ» ուղղություններով:

Ամբիոնում գործում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա մագիստրոսական ուսուցում: Ներկայումս ուսուցումն իրականացվում է «Բանկային գործունեության կազմակերպում» և «Ապահովագրական գործ» մասնագիտություններով: Ամբիոնի կողմից աշխատանք է իրականացվում առաջիկա տարում համատեղ մագիստրոսական ծրագրեր ներկայացնել գործատուների՝ «Արարատբանկ» ԲԲԸ–ի և «Ինգո Արմենիա » ՓԲԸ–ի հետ:

Համագործակցությունը աշխատաշուկայի և գործատուների հետ

Ամբիոնը չափազանց կարևորում է կապը գործատուների հետ և նրանց հետ համագործակցում է մի շարք ուղղություններով:

2015թ. «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա » ապահովագրական ընկերություններում, ինչպես նաև «Արարատբանկ» և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» բանկերում կազմակերպվում և իրականացվում են վարպետության (մասթեր քլաս) դասընթացներ «Ապահովագրական գործ» և «Բանկային գործ» մասնագիտության ուսանողների համար՝ ապահովագրական ընկերությունների և բանկերի լավագույն մասնագետների ուժերով: Ընդ որում, 2019թ. առաջին անգամ («Բանկային գործ» և «Ապահովագրական գործ» մասնագիտության խոշորացման պատճառով) դասընթացներն իրականացվում են «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են վերը նշված երկու մասնագիտություններով: Դասընթացների ավարտից հետո ուսանողներին տրվում են հավաստագրեր: Բացի այդ, որպես կանոն, դասընթացի ավարտից հետո շատ ուսանողներ ստանում են աշխատանքի առաջարկ: Ընդ որում, այս ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

Գիտահետազոտական գործունեության ոլորտ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են հետևյալ թեմաների շրջանակներում՝

«ՀՀ ֆինանսական ինստիտուտների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները և տնտեսական աճի ապահովումը»

«ՀՀ բանկերի և ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության հիմնախնդիրները, դրա ազդեցությունը տնտեսության վրա և ինստիտուցիոնալ զարգացման հեռանկարները»:

Առկա կրթաձևի քննական հարցաշարեր

Ամբիոնի կազմը

  1. Մարդոյան Աշոտ Վարդանի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  2. Սահակյան Ռուզան Ալբերտի -տ.գ.թ., դոցենտ
  3. Սարգսյան Գայանե Էդիկի - տ.գ.թ. դոցենտ
  4. Բեկթեմուրյան Տիգրան Ազատի - տ.գ.թ., դասախոս
  5. Ղազարյան Լուսինե Բաբկենի - տ.գ.թ., դոցենտ
  6. Սարդարյան Գևորգ Լյուդվիգի - տ.գ.թ., դասախոս
  7. Սարգսյան Հայկ Արմենի - տ.գ.թ., դասախոս
  8. Հարությունյան Գայանե Յուրիի - տ.գ.թ., դոցենտ
  9. Բեջանյան Հայկ Իլյիչի - տ.գ.թ., դասախոս
  10. Մարկոսյան Արմեն Աշոտի - տ․գ․թ․, դասախոս
  11. Մխիթարյան Արամ Սամվելի - տ.գ.թ., դասախոս
  12. Սաֆարյան Նորայր Ալբերտի - տ.գ.թ., դասախոս
  13. Իսպիրյան Հարություն Զաքարի - տ.գ.թ., դասախոս
  14. Տոնիկյան Արման Սամվելի - տ․գ․թ․, դասախոս
  15. Թորոսյան Հասմիկ Արծրունու - տ.գ.թ, դասախոս
  16. Ավետիսյան Անահիտ Կարենի – դասախոս
  17. Նահապետյան Արթուր Սամվելի - դասախոս
  18. Ղահրամանյան Մարինե Գրիգորիի - տ.գ.թ., դոցենտ
  19. Ոսկանյան Շավարշ Էդիկի - դասախոս
  20. Դավթյան Հայկ Մերուժանի - դասախոս
  21. Նահապետյան Հասմիկ Սամվելի -ասիստենտ
  22. Սաֆարյան Հասմիկ Արամայիսի – ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, բանկային գործի և ապահովագրության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-481