Ֆինանսների ամբիոն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ՝ տ․գ․թ․, դոցենտ Բարխուդարյան Լևոն Վլադիմիրի
Ֆինանսներին վերաբերող ամբիոն ի սկզբանե ստեղծվել է դեռևս 1950-ական թվականների վերջին` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կազմում` ֆինանսներ և վարկ անվանմամբ: Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրմամբ պայմանավորված՝ 1975թ. ֆինանսներ և վարկ ամբիոնը տեղափոխվում և իր գործունեությունն իրականացնում է այնտեղ՝ առանձին տարիներին վերակազմավորվելով նաև ֆինանսական մի քանի ամբիոնների: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնը ձևավորվել է 2012թ. հոկտեմբերին՝ հանրային ֆինանսների և կորպորատիվ ֆինանսների ամբիոնների միավորման արդյունքում: Ամբիոնի ստեղծման օրվանից տարվում են հետևողական աշխատանքներ պրոֆեսորադասախոսական բարձր որակավորում ունեցող համակազմի ձևավորման, գիտամանկավարժական պատշաճ մակարդակի ապահովման, կրթական և մասնագիտական ծրագրերի ներդրման, ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման, գիտահետազոտական գործունեության ծավալման ուղղություններով:
Ամբիոնի վարիչները
Տարբեր ժամանակահատվածներում ֆինանսների ամբիոնը ղեկավարել են՝
1950-1961 թթ. - Լևոն Շմավոնի Շաքարյան, տ.գ.դ, պրոֆեսոր
1961-1975 թթ. - Վարազդատ Երեմի Խլղաթյան, տ.գ.դ, պրոֆեսոր
1975-1993 թթ. - Կառլեն Հմայակի Աբգարյան, տ.գ.թ, պրոֆեսոր
2001-2011թթ. - Լուկաշեն Հովակիմի Բադանյան, տ.գ.թ., պրոֆեսոր
2011- 2013 թթ. - Լևոն Վլադիմիրի Բարխուդարյան, տ.գ.թ. դոցենտի պաշտոնակատար:
Ամբիոնի առաքելությունը, նպատակը և խնդիրները
Ամբիոնի առաքելությունն է կրթություն-աշխատաշուկա համագործակցության, ուսանողակենտրոն ուսումնառության, կիրառական գիտելիքի փոխանցման, հետազոտությունների ուղղությամբ մասնագիտական ներուժի կենտրոնացման, ուսումնառության նորարարական միջավայրի ստեղծման ճանապարհով արհետավարժ մասնագետների պատրաստումը: Ամբիոնի հիմնական նպատակն է պատրաստել ժամանակակից, խորը գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին և չափորոշիչներին: Ամբիոնն իր առջև խնդիր է դնում ձևավորել ֆինանսական մտածողության մշակույթ, արմատավորել տեսությունները սովորելու, գործնականում կիրառելու և ուրիշներին մայրենի և օտար լեզուներով սովորեցնելու, քննադատական, ստեղծագործ մտածելու, վերլուծելու և խնդիրներ լուծելու, գաղափարները արդյունավետ փոխանցելու հմտություններ, ունակություններ և կարողություններ:
Ամբիոնի գործընկերները
Ամբիոնը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի, ՀԿԴ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «Արմենբրոկ» ներդրումային ընկերության հետ:
Ֆինանսների ամբիոնը գործունեություն է ծավալում երկու հիմնական ոլորտում՝ կրթական և գիտահետազոտական:
Կրթական ոլորտ
2016 թ. ամբիոնի կողմից մշակվել և ներդրվել է «Ֆինանսներ» մասնագիտական կրթական ծրագիրը: Ամբիոնը մատուցում է ծառայություններ վերոնշյալ մասնագիտությամբ առկա և հեռակա կրթաձևերով: Բակալավրական ուսուցումից զատ ամբիոնում գործում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա մագիստրոսական ուսուցում:
Առկա մագիստրատուրա
- Հանրային ֆինանսներ,
- Կորպորատիվ ֆինանսներ, որի ընդունելությունը իրականացվել է «ՐԻՖԱՅՆ» (ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ) կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրի շրջանակներում:
Հեռակա մագիստրատուրա
- Հանրային ֆինանսներ
ծրագրերում դասավանդվող հիմնական դասընթացներն են՝
- Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ,
- Հանրային ֆինանսներ,
- Կորպորատիվ ֆինանսներ,
- Հարկային համակարգ,
- Ներդրումների կազմակերպում և ֆինանսավորում,
- Ֆինանսական ածանցյալներ և ֆինանսական ռիսկերի կառավարում,
- Արժեթղթերի շուկա,
- Մաքսային գործի հիմունքներ:
Բակալավրական ծրագրերում դասավանդվող ընտրովի դասընթացներն են՝
- Հանրային ոլորտի ֆինանսական կառավարում,
- Կազմակերպությունների հարկում,
- Ծրագրային բյուջետավորումը հանրային ֆինանսների ոլորտում,
- Կորպորատիվ ֆինանսական մենեջմենթ,
- Արժեթղթերի շուկայի վերլուծություն և ակտիվների գնահատում,
- Մաքսային վարչարարություն,
- Միջազգային մաքսային համակագործակցություն,
- Ֆինանսական ինստիտուտները արժեթղթերի շուկայում,
- Շրջանառու կապիտալի կառավարում,
- Արժեթղթերի միջազգային շուկաներ:
Ծրագիրը ներառում է նաև բազմաթիվ այլ առարկաներ, որոնք, ըստ էության, լրացնում են ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածի համար անհրաժեշտ գիտելիքները:
Մագիստրոսական ծրագրերում դասավանդվում են հետևյալ հիմնարար առարկաները՝
- Գիտական հետազոտության մեթոդաբանություն,
- Ֆինանսական կառավարման հիմնախնդիրները պետական ֆինանսների համակարգում,
- Հարկային և մաքսային վարչարարության հիմնախնդիրները ՀՀ-ում,
- Հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ-ում,
- Ֆինանսական ինստիտուտների ֆինանսական հիմնախնդիրները ՀՀ-ում,
- Ֆինանսական առողջացման մեխանիզմները կազմակերպություններում,
- Ծրագրային բյուջետավորման հիմնախնդիրները հանրային ֆինանսների ոլորտում,
- Ներդրումային պորտֆելի կառավարման հիմնախնդիրները,
- Ֆինանսական ածանցյալների շուկաներ,
- Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում,
- Ֆինանսական ճգնաժամերի տեսություն և այլն:
Գիտահետազոտական գործունեության ոլորտ
Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝ 1. Հանրային և կորպորատիվ ֆինանսների կառավարման բարելավման ուղղությունները ՀՀ-ում
2. Ֆինանսական շուկաների և ծառայությունների բարելավման ուղղությունները ՀՀ-ում
3. ՀՀ մաքսային համակարգի զարգացման հիմնախնդիրները ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է երկու տասնյակից ավելի գիտական աշխատանք:
Ամբիոնի հրատարակած աշխատությունները`
- Ա․ Վ․ Սչանյան, Լ․ Յու․ Հովականյան, Ն․ Ռ․ Սուղյան «Հանրային ֆինանսներ» // դասախոսության նյութեր տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար։ Երևան, «Տնտեսագետ», 2020թ, 158 էջ
- Կ․ Ա․Միքայելյան «Հարկային համակարգ» // դասախոսության նյութեր։ Երևան, «Տնտեսագետ», 2020թ, 78 էջ
- Ա․ Բ․ Սալնազարյան, Մ․ Ս․ Ասլանյան «Ֆինանսական ածանցյալներ» // ուսումնական ձեռնարկ։ Երևան, «Զանգակ» հրատ․, 2021թ, 256 էջ
- Խաչատրյան Մ. Մաքսային գործ //ընդհանրական ակնարկ, ուսումնական ձեռնարկ, Տնտեսագետ, Երևան 2019, 198 էջ:
- Մանուկյան Գ .Արտադրական կազմակերպությունների ֆինանսներ //Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար, Հեղինակային հրատարակություն, Երևան 2018, 485 էջ
- Սալնազարյան Ա. և ուրիշներ Ֆինանսներ. թեստեր և խնդիրներ // ուսումնական ձեռնարկ, Տնտեսագետ, Երևան 2016, 271 էջ:
- Մաթևոսյան Ա. Կազմակերպությունների իրացվելիության վճարունակության և ֆինանսական կայունության գնահատումը //Դասախոսությունների նյութեր, Հեղինակային հրատարակություն,Երևան 2015, Էջ 104
- Մանուկյան Գ. Ֆինանսական պլանավորման հիմնախնդիրներն արտադրական կազմակերպություններում // Հեղինակային հրատարակչություն, Երևան 2015, 227 էջ
- Աբգարյան Կ. Կորպորատիվ ֆինանսներ // Ուսումնական ձեռնարկ, Երևան 2015, 277 էջ
- Գյուլասարյան Մ. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող մաքսային վճարները // Դասախոսության տեքստ, Հեղինակային հրատարակություն, Երևան 2014, 52 էջ
- Ներսիսյան Ա. Շրջանառու կապիտալի ֆինանսական կառավարումը արտադրական կազմակերպություններում // դասախոսությունների նյութեր, հեղինակային հրատարակություն, Երևան 2012 թ:
- Սուքիասյան Ս., Բադանյան Լ., Չատինյան Գ, Մհերյան Ա., Ներսիսյան Ա., Աբրահամյան Ա. Երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների վերարտադրության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում //ՀՊՏՀ ներհմալասարանական գիտական դրամաշնորհային հետազոտություն Տնտեսագետ հրատարակչություն, Երևան 2014թ., 70 էջ
- Սուքիասյան Ս., Սալնազարյան Ա., Չատինյան Գ., Ներսիսյան Ա., Մհերյան Ա., Վարդանյան Ա. Ֆինանսական շուկաներ և ծառայություններ // ԱՄԲԵՐԴ մատենաշար, Տնտեսագետ հրատարակչություն, Երևան 2014, 111 էջ
- Սուքիասյան Ս., Առևտրային բանկերի գործունեության տնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները, Երևան 2012, 256 էջ
- Մաթևոսյան Ա. Ֆինանսական կառավարման հիմնախնդիրները ՀՀ արդյունաբերական կազմակերպություններում // Ոսկան Երևանցի, Երևան 2011, 368 էջ
- Մհերյան Ա. Գործառնական («Ծախս-ծավալ-շահույթ») վերլուծությունը արտադրական կազմակերպություններում // Ուսումնամեթոդական նյութերի և խնդիրների ժողովածու, հեղինակային հրատարակություն, Երևան 2010, 79 էջ
- Սալնազարյան Ա. Արժեթղթերի շուկա // Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար, Երևան 2009, 335 էջ
- Սալնազարյան Ա, Բալասանյան Ն. Արժեթղթեր և արժեթղթերի շուկա : (առաջադրանքների, թեստերի և խնդիրների ժողովածու) // Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտ. մասնագիտ. ուսանողների համար, Տնտեսագետ, Երևան 2008
- Բադանյան Լ., Արտադրական կազմակերպության ֆինանսներ // ուսումնական ձեռնարկ, Լիմուշ տպագրատուն, Երևան 2008, 419 էջ
- Միքայելյան Կ. Մաքսային գործի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, Տնտեսագետ 2004, էջ 128
- Բադանյան Լ., Աբգարյան Կ., Ա. Սալնազարյան և ուրիշ. Ֆինանսներ և վարկ // Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտության ուսանողների համար, Երևան 2003 19. Սալնազարյան Ա. Արժեթղթերի շուկայի ներդրումային գործառույթների իրականացումը և արդյունավետությունը, Երևան 2002
- Բադանյան Լ. Կարճաժամկետ ֆինանսական կանխատեսումը կազմակերպությունում, Երևան 2000, 216 էջ
- Բադանյան Լ. Ձեռնարկատիրական կազմակերպությունների ֆինանսներ // Ուսումնամեթոդական նյութերի և խնդիրների ժողովածու, Երևան, Տնտեսագետ, 2002, 136 էջ
Ամբիոնի կազմը
- Բարխուդարյան Լևոն Վլադիմիրի - ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ
- Մաթևոսյան Աշոտ Վարազդատի - տ.գ.դ., պրոֆեսոր
- Սուքիասյան Սերգեյ Սպարտակի - տ.գ.դ., պրոֆեսոր
- Բաղդասարյան Վահան Գևուշի - տ.գ.թ., դոցենտ
- Պողոսյան Սուրեն Հովհաննեսի - տ.գ.թ., դոցենտ
- Միքայելյան Կարինե Արմենի - տ.գ.թ., դոցենտ
- Սչանյան Արմինե Վաղարշակի - տ.գ.թ., դոցենտ
- Միքայելյան Վահե Կարմենի - տ․գ․թ․, դոցենտ
- Ներսիսյան Արմինե Վոլոդյայի - տ.գ.թ., դոցենտ
- Աղաբեկյան Էդգար Վահագնի - տ.գ.թ., դոցենտ
- Գրիգորյան Հովիկ Հրաչիկի - տ.գ.թ., դոցենտ
- Ասլանյան Մխիթար Ստեփանի - տ.գ.թ., ավագ դասախոս
- Մուրադյան Հրայր Մաքսիմի - տ.գ.թ., դասախոս
- Վարդանյան Աննա Արամի - տ.գ.թ., դասախոս
- Սուղյան Նարգիզ Ռոբերտի - տ.գ.թ., դասախոս
- Հովականյան Լիլիթ Յուրիի - տ.գ.թ., դասախոս
- Երանոսյան Վանինե Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Մարե Վահանի - տ.գ.թ., դոցենտ
- Իսրայելյան Սրբուհի Գառնիկի - տ.գ.թ., դասախոս
- Բալասանյան Նարինե Հայկի - դասախոս
- Մաթևոսյան Մանե Հենրիկի - տ․գ․թ․, դասախոս
- Մելիքյան Մարինե Վահանի - տ․գ․թ․, ասիստենտ
- Չատինյան Գոռ Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
- Միքայելյան Սևակ Սարմենի - տ.գ.թ., դասախոս
- Գևորգյան Վաչիկ Մելիքի - տ.գ.թ., դասախոս
- Ներսիսյան Կարինե Հովհաննեսի - տ.գ.թ., դասախոս
- Առաքելյան Գուրգեն Արմենի - տ.գ.թ., դասախոս
- Փափազյան Օգսեն Ռաֆիկի - տ.գ.թ., դասախոս
- Մանուկյան Գրիգոր Թաթուլի - տ․գ․թ․, դոցենտ
- Ավետիսյան Սուսան Աբկարի - տ․գ․թ․, դոցենտ
- Դրամբյան Անահիտ Գագիկի - տ․գ․թ․, դասախոս
- Գաբրիելյան Գայանե Գաբրիելի - տ․գ․թ․, դասախոս
- Վարդումյան Լուիզա Հարությունի - դասախոս
- Ինգլիզյան Սոնա Արմենի - դասախոս
- Մարգարյան Արշալույս Սենիկի - տ․գ․թ․, դոցենտ
- Ժորա Վաչագանի Ստեփանյան - ասիստենտ
- Գրիգորյան Հասմիկ Վլադիմիրի - ավագ լաբորանտ
- Բուդաղյան Ռոզա Արարատի - լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, ֆինանսների ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-469
Էլ-փոստ` finvark@mail.ru