Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն

----------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Գրիգորյան Լիանա Հայկազի, տ.գ.դ., պրոֆեսոր

1928 թ․ Երևանի պետական համալսարանում կայացել են հաշվառման և վիճակագրության ամբիոնի նիստեր, որոնք վկայում են ՀՊՏՀ-ում ներկայումս գործող «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», ինչպես նաև «Վիճակագրություն» ամբիոնների առնվազն 90-ամյա տարեգրության մասին։ Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնը հիմնադրվել է 2010 թվականին՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ամբիոնի վերակազմավորման արդյունքում: Վերջինս ԵՐԺՏԻ-ի կազմում գործել է դեռևս 1975 թվականից։ Ամբիոնի վերակազմավորման գործընթացը պայմանավորված էր հաշվապահական հաշվառման գիտության և պրակտիկայի բնագավառում կատարվող փոփոխություններով: ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնում ներկայումս համախմբված են շուրջ 12 հաստիքային և 8 համատեղող աշխատակիցներ։ Սերտ են կապերը նաև ամբիոնի շրջանավարտների հետ, որոնք, հանդիսանալով խոշոր գործատուներ և պետական կարևորագույն պաշտոնյաներ, չեն զլանում ցանկացած պահին ամբիոնի հետ համագործակցել գիտահետազոտական և մանկավարժական ոլորտում։

Ունենալով այսպիսի հզոր ներուժ՝ ամբիոնը քաջ գիտակցում է իր ստանձնած պարտավորությունները և փորձում է հաղթահարել կրթական բարեփոխումների ներկայիս պարտավորեցնեղ մարտահրավերները։ Մասնավորապես, արդիական է համարվում տեղեկատվական տեխնոլոգիաներով ուսուցումը, նոր որակով գործնական աշխատանքների կազմակերպումը, մի խոսքով՝ տեսական ոլորտից ուսումնական ծրագրերի մատուցման ծանրության տեղափոխումը գործնական ոլորտ։

ՀՊՏՀ բոլոր մասնագիտություններում դասավանդվում է «Կառավարչական հաշվառում» առարկան:
Ամբիոնը համագործակցում է ԱՊՀ մի շարք համալսարանների հետ, մասնավորապես սերտ են կապերը Վորոնեժի պետական համալսարանի և РАНХиГС (Российская академия народного хозяйства и государственной службы при Президенте Российской Федерации)-ի հետ։

Ամբիոնի վարիչները՝

Աղասի Սարգսյան- տ․գ․դ․, պրոֆեսոր
Ռաֆիկ Չոբանյան- տ․գ․թ․, դոցենտ
Կարպիս Կարագյան-տ․գ․թ․, պրոֆեսոր

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները

  1. Լ.Հ.Գրիգորյան Կազմակերպությունների տնտեսական և ֆինանսական ռիսկերի գնահատումը (մենագրություն), Երևան Հեղինակային հրատարակչություն 2017, 436 էջ
  2. Լ.Հ.Գրիգորյան, Ն.Է.Միրզոյան Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և վարկանշում (ուսումնական ձեռնարկ), Երևան, Տնտեսագետ 2018թ., 156էջ
  3. Լ.Հ.Գրիգորյան, Ա.Զ.Սարգսյան, Ս.Ղազարյան, Կ.Ա.Առաքելյան, Ա.Հ.Սարդարյան, Ա.Ա. Բայադյան, Վ.Ս.Բաբայան, Ա.Կ.Առաքելյան «Աուդիտ» ուսումն. ձեռն., Երևան, «Տնտեսագետ» 2016թ. 34 տպ. մամուլ
  4. Լ.Հ.Գրիգորյան, Վ.Ա.Սարգսյան, Ա.Հ.Սարգսյան, Լ.Ս.Սահակյան, Հաշվապահական հաշվառումը, ներքին վերահսկողությունը և մոնիթորինգի տեղեկատվական համակարգերը ՀՀ առևտրային ցանցերում, (ուսումնական ձեռնարկ) Երևան 2014, 144 էջ
  5. Մ.Հովհաննիսյան, Տ.Ռ.Մանուկյան «Կառավարչական հաշվառման » թեստերի ժողովածու, Մեկնարկ ՍՊԸ, Երևան 2014թ.190 էջ
  6. Ա.Զ.Սարգսյան, Ա. Կ. Առաքելյան «Կառավարչական վերլուծություն» (2011թ. «Տիգրան Մեծ»)
  7. Ա.Զ.Սարգսյան, Կ.Ա.Առաքելյան «Տնտեսական գործունեության վերլուծության տեսություն» (2010թ., 15.0 մամուլ, «Տնտեսագետ»)
  8. Ա.Զ.Սարգսյան, Կ.Ա.Առաքելյան, Ս.Ծ.Ղազարյան, Ա.Կ.Առաքելյան «Աուդիտ» ուսումնական ձեռնարկ (Երևան, «Տիգրան ՄԵծ» հրատարակչություն, 2008թ., 20 մամուլ)
  9. Ա.Զ.Սարգսյան, Ս.Ծ.Ղազարյան «Աուդիտի իրավիճակային խնդիրների և թեստերի ժողովածու» Երևան, «Տնտեսագետ» 2007թ.
  10. Կ.Ա.Առաքելյան «Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն» (16 մամուլ, «Զանգակ -97», 2006թ.)
  11. Լ.Հ.Գրիգորյան «Տնտեսական գործունեության ռիսկերի վերլուծությունը» (16.75 մամուլ ծավալ, Երևան «Տնտեսագետ», 2005թ.)
  12. Ա.Զ.Սարգսյան, Կ.Ա.Առաքելյան «Տնտեսական գործունեության վերլուծություն» (28.0 մամուլ, «Տնտեսագետ» ուսումնական ձեռնարկ, 2005թ.)
  13. Կ.Ա.Առաքելյան «Տնտեսական գործունեության վերլուծության տեստեր, խնդիրներ» (9.5 մամուլ, «Զանգակ -97», 2005թ.)
  14. Լ.Հ.Գրիգորյան, Ա․Գ․ճուղուրյան, Կառավարչական հաշվառում, ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ 2022 թ․, 156 էջ
  15. Լ.Հ.Գրիգորյան, Ա․Ա․Բայադյան, Գործառնական աուդիտ, ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությամբ ուսանողների համար, Երևան, Հեղինակային հրատարակչություն, 2021, 146 էջ

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են միջազգային չափորոշիչներով հաշվառման և աուդիտի ներդրումը ՀՀ-ում, հաշվառման, ֆինանսական վերահսկողության և վերլուծության զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիների նախանշումը։ Այս հարցերի շուրջ հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ, կազմակերպվել գիտական տարբեր սեմինարներ, գիտաժողովներ ու նստաշրջաններ։
Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են յոթ տասնյակից ավելի գիտական աշխատանքներ։

Բակալավրիատում դասավանդվող առարկաները

  • Կառավարչական հաշվառում
  • Կառավարչական վերլուծություն
  • Ֆինանսական վերլուծություն
  • Աուդիտ
  • Ֆինանսական գործառնությունների վերլուծություն
  • Տնտեսական գործունեության վերլուծություն և աուդիտ
  • Ներքին վերահսկողություն
  • Գործառնական աուդիտ
  • Ֆինանսական ենթակառուցվածքների աուդիտ

Մագիստրատուրայում դասավանդվող առարկաներ

  • Աուդիտի հիմնախնդիրներ
  • Ֆինանսական վերլուծության հիմնախնդիրներ
  • Կառավարչական հաշվառման հիմնախնդիրներ
  • Կառավարչական որոշումների կայացում
  • Ներքին աուդիտի հիմնահարցեր
  • Բանկային աուդիտի հիմնախնդիրներ
  • Համակարգային վերլուծություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ
  • Կառավարչական վերլուծություն
  • Հաշվապահական փորձաքննության հիմնախնդիրներ
  • Հանրային հատվածի կազմակերպությունների վերահսկողություն
  • Ներքին վերահսկողության համակարգեր
  • Աուդիտի միջազգային ստանդարտներ
  • Փորձագիտություն և ակտիվների գնահատում

Ամբիոնի կազմը

  1. Գրիգորյան Լիանա Հայկազի - ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Ճուղուրյան Արմեն Գևորգի - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Սարդարյան Աիդա Հայկի - տ.գ.թ., դոցենտ
  4. Բայադյան Աննա Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  5. Ղազարյան Սոնա Ծառուկի - տ.գ.թ., դոցենտ
  6. Բաբայան Վահան Սևանի - տ.գ.թ., դոցենտ
  7. Հակոբյան Հայկ Սերյոժայի - տ.գ.թ., դոցենտ
  8. Միրզոյան Նարինե Էռնեստի - տ.գ.թ., դոցենտ
  9. Հովհաննիսյան Մուշեղ Գևորգի - տ.գ.թ., դոցենտ
  10. Արաբյան Գյուլլո Գաբրիելի - տ.գ.թ., դասախոս
  11. Սարգսյան Արթուր Ալեքսանի - տ.գ.թ., դասախոս
  12. Մինասյան Դիանա Սիմոնի - տ.գ.թ., դասախոս
  13. Ալավերդյան Կարեն Իսմայիլի - տ․գ․թ․, դասախոս
  14. Միրզոյան Սողոմոն Ռաֆայելի - տ.գ.թ., դասախոս
  15. Միրզոյան Անի Մելսիկի - տ․գ․թ․, դասախոս
  16. Առաքելյան Կարեն Արշակի - ավագ դասախոս
  17. Մանուկյան Տիգրան Ռազմիկի - դասախոս
  18. Հակոբյան Սերինե Սմբատի - դասախոս
  19. Գրիգորյան Ռոման Հենրիկի - դասախոս
  20. Խաչատրյան Քնարիկ Հրահատի - դասախոս
  21. Սահակյան Կարեն Պարթևի - դասախոս
  22. Կարապետյան Գևորգ Ալբերտի - դասախոս
  23. Մնացականյան Անգելինա Բորիսի - դասախոս
  24. Բաղդասարյան Արտակ Գրիգորի- դասախոս
  25. Հակոբյան Արփինե Սանասարի - լաբորանտ, դասախոս

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն
Հեռախոս.` (+37410) 593-467
Էլ․ հասցե՝ audit.ambion@mail.ru