Ֆինանսական հաշվառման ամբիոն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Մնացականյան Հայկ Գերասիմի, տ․գ․դ․, պրոֆեսոր
Ամբիոնը ներկա անվանումով ձևավորվել է 1981 թվականին` հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն ամբիոնների միավորմամբ:
Վարիչները`
Ալվարդ Սարգսյան - տ.գ.թ., դոցենտ
Աղասի Սարգսյան-տ.գ. դ., պրոֆեսոր
Ռ. Չոբանյան, դոցենտ
Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է համալսարանի բոլոր ֆակուլտետների 1-4-րդ կուրսերի ուսանողների համար և մագիստրատուրայում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնը սերտ կապեր ունի ԱՊՀ-ի տնտեսագիտական բուհերի հետ, ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, «ՀԾ» կազմակերպության, ՀՀ ՊԵԿ-ի հետ:
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները
«Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը» ուսումնական ձեռնարկ, «Հաշվապահական հաշվառում սկսնակների համար» ուսումնական ձեռնարկ, «Հաշվապահական հաշվառման խնդիրների և տեստերի ժողովածու» (խնդիրագիրք 2004), «Հաշվապահի տեղեկատու (հաշվապահական ձևակերպումների ուղեցույց)» ուսումնամեթոդական ձեռնարկ, «Ֆինանսական հաշվառման հիմունքներ» ուսումնական ձեռնարկ, «Ֆինանսական հաշվետվությունների կազմում» գործնական ձեռնարկ, «Հաշվապահական հաշվառման խնդիրների ժողովածու» (3 խնդրագիրքª 2003թ.,2011թ.,2019թ.), «Հարկային հաշվառում և վերահոսկողություն», «Հաշվապահական հաշվառումը, ներքին վերահոսկողությունը և մոնիթորինգի տեղեկատվական համակարգերը ՀՀ առևտրական ցանցերում» ուսումնական ձեռնարկ, «Ֆինանսական վարձակալություն» (մենագրություն), «ՀՀ առևտրային կազմակերպությունում ֆինանսական ակտիվների և պարտավորությունների հաշվառման հիմնախնդիրները», «Հաշվապահական հաշվառում» (ուսումնական 3 ձեռնարկ, Երևան 2004թ., 2008թ., 2014թ.), «Նյութական պաշարների հաշվառման և օգտագործման արդյունավետության վերլուծության հիմնախնդիրները», «Ֆինանսական հաշվառման հիմունքներ. խնդիրների ժողովածու» 2019թ., «Ֆինանսական ակտիվների հաշվառումը» (դասախոսության տեքստ) 2019թ.:
Գիտահետազոտական աշխատանքները
Կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) շրջանակներում հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, հարկային հաշվառման արդի հիմնահարցերը հարկային օրենսդրության լուսաբանման ներքո, հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդի հիմնախնդիրները հանրային հատվածի կազմակերպություններում, հաշվապահական հաշվառման և հաշվետվության հիմնախնդիրները բանկերում, համախմբված ֆինանսական հաշվետվությունների ընթերցում: Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են ավելի քան 6 տասնյակից ավելի գիտական աշխատանքներ:
Բակալավրիատում դասավանդվող առարկաներ
- Հաշվապահական հաշվառման տեսություն
- Ֆինանսական հաշվառում 1,2
- Հաշվապահական հաշվառումը կորպորատիվ ընկերություններում
- Հարկային հաշվառում
- Հաշվապահական հաշվառման ստանդարտները
- Հաշվապահությունում գործավարության հիմունքներ
- Հաշվապահական հաշվառումը բանկերում
- Ֆինանսական հաշվետվություններ
- Հանրային հաշվառման հիմունքները հանրային հատվածի կազմակերպություններում
- Հարկային հաշվետվության կազմում
- Հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները ապահովագրական ընկերություններում
- Հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները շինարարական կազմակերպություններում
- Արժեթղթերի հաշվապահական հաշվառում
Մագիստրատուրայում դասավանդվող առարկաներ
- Խորացված հարկային հաշվառում
- Ֆինանսական գործիքների հաշվառման հիմնախնդիրները
- Հաշվապահական հաշվառման հիմնախնդիրները հանրային ոլորտում
- Ֆինանսական հաշվառման և ծրագրային ապահովման առանձնահատկությունները տնտեսության ճյուղերում
- Բիզնեսի հարկում
- Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանումը ըստ ՖՀՄՍ-ի
- Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվույունը բանկերում
- Համախմբված ֆինանսական հաշվետվություններ
- Հաշվապահական հաշվառումը ֆինանսական ինստիտուտներում
- Ֆինանսական հաշվառման հիմնախնդիրները
- Գիտական հետազոտության մեթոդաբանություն
- Հաշվապահական հաշվառումը պետական ոչ առևտրային կազմակերպություններում
- Ֆինանսական հաշավառում և վերլուծություն
- Ֆինանսական հաշվառման հիմունքներ
- Հաշվապահությունը մանրածախ առևտրում
- Զուտ ակտիվների արժեքի գնահատման հաշվապահական հաշվառում
- Հարկային վարչարարություն
Ամբիոնի կազմը
- Մնացականյան Հայկ Գերասիմի - ամբիոնի վարիչ, տ․գ․դ, պրոֆեսոր
- Սարգսյան Ալվարդ Հրաչիկի - տ.գ.թ., դոցենտ
- Հակոբյան Արմեն Աշմատի - տ.գ.դ., պրոֆեսոր
- Պողոսյան Մանյա Բաբկենի - տ.գ.թ., դոցենտ
- Սահակյան Լևոն Սահակի - տ.գ.թ., դոցենտ
- Օգանեզովա Նելլի Սուրենի - ավագ դասախոս
- Կոստանյան Գոհար Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
- Ստեփանյան Թեհմինե Արսենի - տ.գ.թ., ավագ դասախոս
- Գասպարյան Անուշ Աշոտի - տ.գ.թ., դասախոս
- Ավալյան Գայանե Ժորայի - տ.գ.թ., դասախոս
- Խալաթյան Լենա Նորայրի - դասախոս
- Հարությունյան Գոհար Միհրդատի - դասախոս
- Մարտիրոսյան Նարինե Ռուդիկի - տ.գ.թ., ավագ դասախոս
- Գալոյան Արթուր Լևոնի - տ.գ.թ., դասախոս
- Միքայելյան Անուշ Սարմենի - տ.գ.թ., դասախոս
- Պանիրյան Տաթև Արմենի - դասախոս
- Օսիպյան Լիանա Հարությունի - դասախոս
- Զաքարյան Ռաֆայել Սերժիկի - դասախոս
- Սերոբյան Անի Արտավազդի - դասախոս
- Պետրոսյան Տաթևիկ Արտավազդի - դասախոս
- Ավետիսյան Սահականուշ Գագիկի- տ.գ.թ., դասախոս
- Ավալյան Էլեն Արտյոմի - ասիստենտ
- Թարխանյան Վիգեն Վարուժանի - ասիստենտ
- Խաչատրյան Սերգեյ Սարգսի - ասիստենտ
- Սարկիսյան Զոյա Ռոմանի - ասիստենտ
- Միքայելյան Գաբրիել Միքայելի- տ.գ.թ., դոցենտ
- Փարվանյան Մհեր Աշոտի - դասախոս
- Բաղդասարյան Ալիսա Մերուժանի- դասախոս
- Մարգարյան Սոնա Ատոմի - ավագ լաբորանտ
- Կարապետյան Վեներա Արթուրի - ավագ լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք. Երևան 0025, Նալբանդյան 128, ֆինանսական հաշվառման ամբիոն
Հեռախոս.` (+37410) 593-474