Ասպիրանտուրա

Ընդհանուր տեղեկատվություն

ՀՊՏՀ ասպիրանտուրայի կրթական ծրագրերը նախատեսված են այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են Տնտեսագիտության բնագավառում իրականացնել խորացված ուսումնասիրություններ և հետազոտություններ։

Ասպիրանտուրայում ուսուցումը իրականացվում է առկա և հեռակա կրթաձևերով՝ համապատասխանաբար 3 և 4 տարի տևողությամբ։ Կրթական ծրագրերի լրիվ բեռնվածությունը կազմում է 180 ակադեմիական կրեդիտ։

Առաջին կիսամյակի  համար նախատեսվում են 3 պարտադիր առարկաներ՝ հետազոտության  մեթոդաբանություն, տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ և մասնագիտական անգլերեն։  Հետագա կրթական գործընթացում ասպիրանտները անցնում են նեղ մասնագիտացում՝ իրենց ընտրած ոլորտին համապատասխան։

Ուսման ընթացքում ասպիրանտը պետք է

  1. Հանձնի ուսումնական պլանով նախատեսված քննությունները և ստուգարքները, կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցնի ատենախոսության նախնական քննարկում։
  2. Ունենա գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան, գիտական ղեկավար և առնվազն 36 ժամ գիտամանկավարժական և հետազոտական ծանրաբեռնվածություն։
  3. Ասպիրանտը ըստ աշխատանքային պլանի տարեկան 1 անգամ ատեստավորվում է ամբիոնի, բաժնի կողմից։ Բուհի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, կազմակերպության գիտական ստորաբաժանումներում, գիտական խորհրդում պարբերաբար լսվում և քննարկվում են ասպիրանտների և նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները։
  4. Գիտական հետազոտություններ կատարելիս ասպիրանտն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, և այլն։

Ատենախոսության պաշտպանություն

Ատենախոսությունը համարվում է ասպիրանտական կրթության գլխավոր բաղադրիչը, որի մեջ ամփոփվում են ասպիրանտի հետազոտության արդյունքները։

Այն պարտադիր է ասպիրանտուրայի բոլոր ուսանողների համար, և պետք է ներկայացվի ուսումնառության առաջին 3 տարիների ընթացում՝ հոդվածների հետ մեկտեղ։ Ներկայացնելուց հետո այն հնարավոր է պաշտպանել նաև ավելի ուշ՝ հետագա տարիների ընթացքում։ Ասպիրանտները ատենախոսությունը պատրաստելու ընթացքում ակտիվ մասնակցություն են ունենում բազմաթիվ հետազոտական սեմինարների։

Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը և կոչման շնորհումը կազմակերպվում է ՀՊՏՀ հատուկ ձևավորված խորհուրդը՝ ՀՀ Բարձրագույն Որակավորման Կոմիտեի իրավասությամբ։

Ատենախոսությունը իրենից ներկայացնում է գիտական արժեք տնտեսագիտիտության մեջ։

ՀՊՏՀ–ում առկա են ասպիրանտական 5 հատուկ կրթական ծրագրեր՝

1․ Ընդհանուր տնտեսագիտություն

Ընդհանուր տնտեսագիտություն» ասպիրանտական ծրագրի միջոցով ասպիրանտները ձեռք են բերում տնտեսագիտության տեսության և վերլուծական գործիքների կիրառման հմտություններ։

Կրթական ծրագրի ընթացքում իրականացվող կուրսային աշխատանքների, սեմինարների և ղեկավարվող հետազոտությունների միջոցով ասպիրանտները կարողնում են իրականացնել տեսական և էմպիրիկ հետազոտություններ ամենաբարձր մակարդակով: Ծրագրի շրջանավարտները ավարտելուց հետո զինվում են ժամանակակից տնտեսագիտական հմտություններով։

2․ Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն

Այս կրթական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են իրականացնել գիտական հետազոտություններ կամ դասավանդել կառավարման, մարքեթինգի, միկրոտնտեսագիտության, բիզնեսի, բնօգտագործման տնտեսագիտության ոլորտներում։ Սույն կրթական ծրագիրը ավարտելուց հետո շնորհվող կոչումը հանդիսանում է բարձրագույն կոչում բիզնես ոլորտում։

Ծրագիրը հնարավորություն է տալիս ասպիրանտներին զբաղեցնել ղեկավար պաշտոններ տնտեսական հետազոտություններում՝ ակադեմիական, գործարար և պետական մակարդակներում։

3. Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում

ՀՊՏՀ «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» ասպիրանտական կրթական ծրագրի ընթացքում ասպիրանտները ծանոթանում են ժամանակակից ֆինանսների տեսական և էմպիրիկ գործիքների հետ, որոնք հաճախ են կիրառվում տնտեսագիտության բնագավառում։ Տվյալ մասնագիտությամբ ասպիրանտները պատրստվում են ակադեմիական հաստատություններում հետազոտություններ կատարելու և դասախոսություններ անցկացնելու համար՝ կենտրոնանալով ակտիվների գնանշման, պորտֆելի կառավարման, կորպորատիվ ֆինանսների, միջազգային ֆինանսների, ֆինանսական հաստատությունների և մակրոտնտեսագիտության վրա։ Ծրագիրը նախատեսված է ապահովելու համար լայնամասշտաբ ուսուցում տեսական և էմպիրիկ ֆինանսական հետազոտությունների բնագավառում։

4․ Միջազգային տնտեսագիտություն

Ծրագիրը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և մոտիվացված ուսանողների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել տնտեսագիտության ոլորտի միջազգային գիտական հանրության հետազոտական և վերլուծական հմտությունները։ Կրթական ծրագրով անցկացվելու են խորացված միջազգային տնտեսագիտության դասընթացներ, որոնք ընդգրկում է առևտրի տեսության ու քաղաքականության, միջազգային փողի ու ֆինանսների ոլորտներում ամենավերջին զարգացումները։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած ասպիրանտները կկարողանան մասնագիտական կարիերա սկսել համալսարանում, մասնավոր և հանրային հետազոտություններում, խորհրդատվական կազմակերպություններում, ֆինանսական հաստատություններում։

5․ Տնտեսամաթեմատիկական մոդելներ

«Տնտեսամաթեմատիկական մոդելներ» կրթական ծրագրի նպատակն է ասպիրանտներին տրամադրել համապարփակ գիտելիքներ մաթեմատիկական անալիզի և մոդելավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գիտութան մեջ ու տեխնոլոգիայում մաթեմատիկական ու թվային հետազոտությունների կիրառման վերաբերյալ։ Ծրագրի արդյունքում ասպիրանտները հնարավորություն կունենան աշխատելու որպես բարձրակարգ հետազոտողներ համալսարաններում, հետազոտական կենտրոններում, մասնավոր ընկերություններում։ Տվյալ կրթական ծրագրով առաջարկվում են հետևյալ 2 մասնագիտացումները՝ «Տնտեսամաթեմաթիկական մոդելավորում» և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տնտեսագիտության մեջ»։

Կոնտակտային տվյալներ

Հավելյալ տեղեկատվության և հարցերի դեքպում կարող եք դիմել ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժին՝ Aspirantura.phd@outlook.com .

Վիզա

Օտարերկրյա դիմորդները կարող են մուտքի վիզան ստանալ տվյալ երկրի ՀՀ դեսպանատնից: Դեսպանատունը դիմորդին տալիս է մեկանգամյա մուտքի վիզա: Ուսանողը Հայաստանում անվճար ստանում է Կացության քարտ: Հավելյալ տեղեկատվության համար այցելել հետևյալ կայքը՝ mfa.am/en/visa/։