Կարողությունների զարգացում՝ բարձրագույն կրթության ոլորտում
Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրերը նպատակ ունեն խթանելու համագործակցությունն ու գործընկերությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները և կրթական համակարգերը արդիականացնելու և միջազգայնացնելու նպատակով: Այս ծրագրեը հիմնականում կենտրոնացած են երեք առանցքային գործողությունների վրա.
- Կրթական ծրագրերի մշակում
- Բուհերի և կրթական համակարգերի կառավարման արդիականացում
- Բարձրագույն կրթության և ավելի լայն տնտեսական և սոցիալական միջավայրի կապերի ամրապնդում
Այս ծրագրերը լինում են երկու տեսակ.
- Համատեղ ծրագրեր, որոնց նպատակը ուղղակիորեն ազդելն է Գործընկեր երկրներից ներգրավված հաստատությունների վրա (օրինակ՝ կրթական ծրագրերի մշակում, կառավարման արդիականացում և այլն)
- Կառուցվածքային ծրագրեր, որոնց նպատակը ներգրավված գործընկեր երկրների կրթական համակարգի վրա ազդեցությունն է, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային մակարդակում բարեփոխումների խթանումը: