Երիտասարդների կարողությունների զարգացում

Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրերը միջազգային համագործակցության վրա հիմնված ծրագրեր են, որոնք իրականացվում են գործընկեր և ծրագրի երկրների՝ երիտասարդների հարցերով զբաղվող ակտիվ կազմակերպությունների մասնակցությամբ: Այս ծրագրերում կարող են ներգրավվել նաև կրթական ծառայություններ մատուցող և սոցիալ-տնտեսական ոլորտի կազմակերպություններ:

Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրերը նպատակ ունեն.

  • խթանել համագործակցությունը և փորձի փոխանակումը երիտասարդների կարողությունների զարգացման ոլորտում ծրագրի երկրների և աշխարհի տարբեր տարածաշրջանների գործընկեր երկրների միջև,
  • բարելավել երիտասարդների աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության և կամավորական աշխատանքի որակն ու ճանաչումը գործընկեր երկրներում և խթանել սիներգիան այլ կրթական համակարգերի, աշխատանքի շուկայի և հասարակության հետ,
  • խթանել ոչ ֆորմալ կրթության ոլորտում փոխանակման ծրագրերի մշակումը տարածաշրջանային մակարդակում (աշխարհի տարբեր տարածաշրջանների ներսում և նրանց միջև)
  • խթանել ոչ ֆորմալ կրթության ոլորտում երիտասարդների շարժունությունը ծրագրի և գործընկեր երկրների միջև՝ թիրախավորելով ավելի քիչ հնարավորությունների ունեցող երիտասարդներին՝ մասնակիցների կարողությունների զարգացման և հասաակության մեև նրանց գործունեության ակտիվացման նպատակով: