Ծրագրի նպատակ
Ծրագրի հիմքում ընկած է երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը Արևելյան գործընկերության երկրներում և այդ երկրների ու Եվրոպական միության միջև՝ կիրառելով Արևելյան գործընկերության երկրներում հաջողված բիզնես մոդելների մշակման փորձի վրա:
Ծրագրի նպատակն է.
- ամրապնդել միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և բիզնես ոլորտների միջև,
- ընդլայնել ձեռնարկատիրական կրթության միջազգային ասպեկտը,
- փոխանցել բիզնեսի լավագույն փորձերը եվրոպական ինտեգրացիայի համատեքստում, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հնարավորությամբ հաջողված բիզնես փորձերի իրականացում գործընկեր երկրներում,
- բարելավել երիտասարդների ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները գործընկեր երկրներում՝ եվրոպական ինտեգրացիայի համատեքստում:
Ծրագիրը մասնավորապես թիրախավորել է հետևյալ նպատակները.
- ստեղծել երիտասարդների ձեռներեցության աջակցման և վերապատրաստման կենտրոնների ցանց Եվրոպական միության և գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում,
- ուսումնասիրել ծրագրի գործընկեր երկրներում բիզնեսի փորձերը,
- մշակել բիզնեսի կազմակերպման վերապատրաստման դասընթացներ գործընկեր երկրներում և իրականացնել այդ կրթական ծրագրերը գործընկեր համալսարաններում,
- հաղորդակցման, լավագույն փորձի փոխանակման, երիտասարդ ձեռներեցների շրջանում գործընկերների և գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում վերապատրաստման և աջակցման կենտրոնների որոնման հարթակի ստեղծում,
- գործընկեր երկրներում երիտասարդների ձեռներեցության գիտելիքի և հաջողված փորձի փոխանակում:
Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հրապարակումը [հաղորդումը] արտահայտում է միայն հեղինակների տեսակետը, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն տեղեկատվության կամ դրա օգտագործման համար: