ՀՊՏՀ-ի դերը ծրագրում
ՀՊՏՀ-ն պատասխանատու է Գործողություն 4-ի՝ գործընկեր երկրներում վերապատրաստման դասընթացի մշակման համար, ակտիվորեն կմասնակցի կոորդինացիան հանդիպումների, աշխատաժողովներին, մրցույթերին և համաժողովներին, ինչպես նաև կհյուրընկալի դրանցից մեկը: ՀՊՏՀ-ի ծրագրի անձնակազմը կներգրավվեն այն խմբի աշխատանքներում, որը կմշակի վերապատրաստման ծրագիր և համատեղ ձեռնարկ՝ գործընկեր երկրներում ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ: ՀՊՏՀ-ն կաջակցի նաև տեղեկատվական հարթակի ստեղծմանը և կարող է համակարգել որակի ապահովման կամ տեղեկատվության տարածման աշխատանքային փաթեթներից որևէ մեկը: Բացի այդ ՀՊՏՀ-ն կնպաստի երիտասարդների վերապատրաստումների իրականացմանը և նրանց ներգրավմանը: