Ծրագրի նպատակ
HERITAG ծրագրի նպատակն է իրականացնել միջառարկայական բարեփոխումներ մագիստրոսական և շարունակական կրթության ծրագրերում՝ ինտեգրելով մշակութային ժառանգության փաստաթղթավորման, զբոսաշրջության կառավարման և ձեռնարկատիրության ոլորտներում կիրառվող երկրատեղեկատվական տեխնոլոգիաները։ Ծրագիրը նպաստում է շահակիցների երեք հիմնական խմբերի՝ համալսարանների, ոլորտի ձեռնարկությունների և հանրային կառավարման մարմինների միջև սիներգիայի ձևավորմանը:
Ծրագրային բարեփոխումները ընդգրկում են Հայաստանում և Վրաստանում կարողությունների ձևավորման ազգային և տարածաշրջանային երեք առաջնահերություններ՝ երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակութային ժառանգության փաստաթղթավորում և պահպանություն, զբոսաշրջություն և ձեռնարկատիրություն։
Ծրագրի ենթանպատակներ
- Մշակութային ժառանգության և զբոսաշրջության մագիստրոսական միջառարկայական մասնագիտացումների/դասընթացների մշակում երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (ԵՏՏ)՝ ինտեգրելով մարքեթինգային և ձեռնարկատիրական հմտությունները` կողմնորոշված դեպի տեղական աշխատաշուկա, համաձայն Բոլոնիայի գործընթացի գործողություններին։
- Գործընկեր համալսարաններում զբոսաշրջության և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների ստեղծում ԵՏՏ ոլորտում մասնագետներին վերապատրաստելու համար՝ օգտագործելով գեոմատիկայի ժամանակակից գործիքակազմ՝ մշակութային ժառանգության և զբոսաշրջության, ճարտարապետական և պատմական հուշարձանների փաստաթղթավորման, լանդշաֆտների, մշակույթի և պատմության իրազեկման նպատակով։
- Գործընկեր-համալսարաններում երկրատեղեկատվական համակարգերի (ԵՏՀ) 3 նոր լաբորատորիաների ստեղծում և տեխնիկական վերազինում։
- Միջոլորտային վերապատրաստումների մոդուլների մշակման և իրականացման միջոցով բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագետների շարունակական կրթության խթանում։
- Պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստում ԵՏՏ, զբոսաշրջության կառավարման և ձեռնարակատիրության ոլորտներում։
- Գործընկեր համալսարաններում որակի ապահովման լավագույն փորձի ներկայացում և գործընթացների բարելավում։
- Մասնագետների վերապատրաստման նպատակով համալսարանների, հանրային կառավարման մարմինների և հասարակության միջև գործուն կապերի ստեղծում՝ կազմակերպելով աշխատանքային տոնավաճառներ, զբոսաշրջության ոլորտում ներկայացնելով ԵՏՏ, խրախուսելով տեղական ձեռնարակտիրությունը և ստեղծելով հիմքեր մշակութային ժառանգության և պատմության պահպանության, փաստաթղթավորման և իրազեկման համար։
Ծրագրի հաջող և կայուն իրականացումը կնպաստի Հայաստանի, Վրաստանի և տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանությանը և զբոսաշրջության զարգացմանը, կխթանի երկրատեղեկատվական համակարգերի տեխնիկական համալրմանն ու կիրառմանը՝ հիմքեր ստեղծելով երկու երկրներում նորարարության և հետագա աճի համար։ Այս ամենը կարևոր դեր ունի մշակույթի, պատմության և զբոսաշրջության շարունակական զարգացման և նորարարության իրականացման համար։