ՀՊՏՀ-ի դերը ծրագրում
ՀԵՐԻՏԱԳ ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն իրականացնում է հետևյալ գործողությունները՝
- Մասնակցություն ծրագրի խորհրդատվական խորհրդի ստեղծմանը (ԱՓ1),
- Զբոսաշրջության ոլորտի կարիքների և հնարավորությունների բացահայտման նպատակով հարցաթերթերի մշակում և հարցումների իրականացում (ԱՓ1)
- Մագիստրոսական կրթական ծրագրի վերանայում, դասավանդման նյութերի մշակում և դասընթացների իրականացում (ԱՓ2),
- Սարքավորումների ձեռքբերում և ԵՏՀ լաբորատորիայի ստեղծում (ԱՓ3)
- Կարողությունների զարգացման նպատակով ՀՊՏՀ մասնագետների մասնակցություն ծրագրի շրջանակներում իրականացվող ինտենսիվ դասընթացներին և աշխատաժողովներին (ԱՓ4)
- Շարունակական կրթության մոդուլի մշակում (ԱՓ5)
- Որակի ապահովման ուղենիշների մշակում և ծրագրով նախատեսված որակի ապահովման և մշտադիտարկման գործողություններին մասնակցություն (ԱՓ6, ԱՓ7)
- Ծրագրի գործառնական կառավարում, մասնկացություն ծրագրի հանդիպումներին և տեսակոնֆերանսներին, ֆինանսական և բովանդակային հաշվետվությունների պատրաստում (ԱՓ8)
- Ծրագրի արդյունքների մասին տեղեկատվության տարածում ՀՊՏՀ պաշտոնական կայքի և սոցիալական ցանցերի միջոցով, մագիստրոսական և շարունական կրթության խթանում, մասնակցություն աշխատանքային տոնավաճառներին և իրազեկման ամփոփիչ համաժողովին (ԱՓ9)
- Ծրագրի կայունության ապահովման նպատակով գործողությունների իրականացում (ԱՓ10)