Տեղեկատվական հանդիպում “educational for drone” էրազմուս+ ծրագրի շրջանակներում
Հարգելի՛ գործընկերներ,
Սույն թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀԳ2 Էրազմուս+ ՀԳ2 “Educational for Drone” (eDrone) № 574090-EPP-1-2016-1-IT-EPPKA2-CBHE-JP ծրագրի շրջանակներում կազմակերպում է տեղեկատվական հանդիպում: Հանդիպման նպատակն է ներկայացնել ծրագրի առաջին տարում կատարված աշխատանքները և ձեռքբերումները, պլանավորված աշխատանքները և խթանել շահառուների ներգրավվածությունը ծրագրին: Հանդիպման օրակարգը:
eDrone ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոններ(OED) Գործընկեր երկրների համալսարաններում և համալրել դրանք անհրաժեշտ սարքավորումներով, որոնք գիտելիք կփոխանցեն անօդաչու թռչող սարքերի մեխանիկական բնութագրերի, ներքին համակարգերի, դրանց միջոցով տեղեկատվության հավաքման և մշակման, ինչպես նաև դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ենթակառուցվածք, որի միջոցով գործընկեր համալսարանները կձևավորեն ցանց և կկարողանան փոխանակել կրթական ծրագրի բովանդակությունը և տեղեկատվական բազաները մասնագետների հետ: Այսպիսի ենթակառուցվածքը կնպաստի անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների կողմից գիտական ևտեխնոլոգիական գիտելիքի փոխանցմանը մասնագետներին:
Ծրագրի կոնսորցիումի և կառուցվածքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ծրագրի կայքէջում՝ http://www.edrone.unisannio.it
Ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 29-ին, ժամը 9:30-ին, ՀՊՏՀ-ի միջազգային ծրագրերի կենտրոնիդահլիճում: