eDRONE
Նախագծի տևողություն
36 ամիս (15 հոկտեմբերի, 2016 – 14 հոկտեմբերի, 2020)
Նախագծի բյուջե
995.412,00 €
Նախագծի նպատակ
eDrone նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը: Այս նոր կարողությունները մասնավորապես առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) օգտագործմանը, որն արդեն սահմանվել է Գործընկեր երկրների 2020թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունում:
eDrone նախագծի հիմնական նպատակն է ստեղծել անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոններ (OED) Գործընկեր երկրների համալսարաններում և համալրել դրանք անհրաժեշտ սարքավորումներով, որոնք գիտելիք կփոխանցեն անօդաչու թռչող սարքերի մեխանիկական բնութագրերի, ներքին համակարգերի, դրանց միջոցով տեղեկատվության հավաքման և մշակման, ինչպես նաև դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքների վերաբերյալ:
Նախագծի շրջանակներում կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ենթակառուցվածք, որի միջոցով գործընկեր համալսարանները կձևավորեն ցանց և կկարողանան փոխանակել կրթական ծրագրի բովանդակությունը և տեղեկատվական բազաները մասնագետների հետ: Այսպիսի ենթակառուցվածքը կնպաստի անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների կողմից գիտական և տեխնոլոգիական գիտելիքի փոխանցմանը մասնագետներին:
ՀՊՏՀ-ի դերը նախագծում
eDrone նախագծի շրջանակներում ՀՊՏՀ-ն իրականացնելու է հետևյալ գործողությունները.
- ՀՊՏՀ-ն կմասնակցի անօդաչու թռչող սարքերի վերջին սերնդի մոդելների տեխնոլոգիաների և հեռակառավարման համակարգերի վերաբերյալ արդի վիճակի նկարագրմանը (վերջնարդյունք 1.1)
- ՀՊՏՀ-ն կմասնակցի անօդաչու թռչող սարքերի մասին օրենքների արդի վիճակի նկարագրմանը (վերջնարդյունք 2.1)
- ՀՊՏՀ-ն մասնակցելու է ծրագրի շրջանակներում կազմակերպվող աշխատաժողովներին և հյուրընկալելու է աշխատաժողովը՝ օրենքների և օգտագործողների կարիքների վերաբերյալ (վերջնարդյունք 2.3): Բացի այդ ՀՊՏՀ-ն ունենալու է գործուն մասնակցություն օրենսդրական կարիքների վերաբերյալ հաշվետվության պատրաստմանը (վերջնարդյունք 2.4)
- ՀՊՏՀ-ն ունենալու է կարևոր դեր անօդաչու թռչող սարքերի ուսումնական ծրագրի մշակման գործընթացում (վերջնարդյունք 3.1)
- ՀՊՏՀ-ն կմասնակցի դասախոսների ուսումնական ծրագրում (CTT) և դասընթացի մասնակիցների ուսումնական ծրագրում (CIA) մասնագետների ներգրավմանը (վերջնարդյունքներ 3.5 և 3.6)
- ՀՊՏՀ-ն ներգրավվելու է անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոնների գործառույթների և խնդիրների բաշխմանը և սարքավորումների գնմանը՝ կենտրոնների գործառույթների իրականացման համար (վերջնարդյունքներ 4.1 և 4.2): ՀՊՏՀ-ն նաև կաջակցի անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոնների ընթացակարգերի և կարգերի մշակմանը (վերջնարդյունք 4.3)
- Համագործակցելով մյուս գործընկերների հետ՝ ՀՊՏՀ-ն կիրականացնի աշխատանքների իր բաժինը՝ կապված որակի մշտադիտարկման (վերջնարդյունք 5.3), ծրագրի փաստաթղթավորման պահպանման և վերլուծության (վերջնարդյունք 5.4) և ծրագրի վերջնական գնահատման (վերջնարդյունք 5.5) հետ
- ՀՊՏՀ-ն կմասնակցի ամփոփիչ աշխատաժողովին (վերջնարդյունք 6.3), ինչպես նաև կայքում նորությունների և հաշվետվությունների տարածմանը (վերջնարդյունք 6.4) և ազգային և միջազգային այցելություններին ու աշխատաժողովներին (վերջնարդյունք 6.5): ՀՊՏՀ-ն կաջակցի նորությունների և հաշվետվությունների թարգմանությանը (վերջնարդյունք 6.4):
- ՀՊՏՀ-ն կմասնակցի կիրառման պլանի մշակմանը (վերջնարդյունք 7.1), ինչպես նաև ակտիվորեն ներգրավված կլինի ուսումնական ծրագրի, պրակտիկայի, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացմանը (վերջնարդյունքներ 7.2, 7.3, 7.4), այս ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությանը (վերջնարդյունք 7.5) և ՏՏ պլատֆորմի կիրառմանը և առաջխաղացմանը (վերջնարդյունք 7.6):
Նախագծի գործընկերներ
https://asue.am/am/international-programs/eramus-plus/pages/edrone-project-partners
Նախագծի պաշտոնական կայք` www.edrone.unisannio.it