Աշխատակազմ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները և վարչական աշխատակիցները, ովքեր տիրապետում են լեզուների Եվրոպական համընդհանուր շրջանակով նախատեսված անգլերեն լեզվի C1 մակարդակին, կարող են դիմել փոխանակման ծրագրերին: Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև, իսկ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Դասախոսական անձնակազմ
- Ինքնակենսագրական,
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն լեզվով),
- Հյուրընկալող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը՝ անգլերեն լեզվով,
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:
- Լրացված եռակողմ համաձայնագիրը,
- Փաստաթուղթ՝ հաշվետվության մեջ նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ ուստարում մասնակցել են Էրազմուս + ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Վարչական անձնակազմ
- Ինքնակենսագրական,
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն լեզվով),
- Հյուրընկալող համալսարանում 5 օր տևողությամբ այցի ընթացքում նախատեսվող հանդիպումների հակիրճ նկարագիրը (անգլերեն լեզվով), ինչպես նաև անձ անձանց/ստորաբաժանումների անունները, ում հետ նախատեսվում է անց կացնել հանդիպումները
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:
- Լրացված եռակողմ համաձայնագիրը,
- Փաստաթուղթ՝ հաշվետվության մեջ նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ ուստարում մասնակցել են Էրազմուս + ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: