Նկարագրություն
Նախագծի անվանում
«ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» Ժան Մոնե մոդուլ
Նախագծի տևողություն
36 ամիս (2019-2022)
Նախագծի բյուջե
18.144 €
Նախագծի ընդհանուր բնութագիր
«ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» մոդուլը նախատեսված է քաղաքական, տնտեսական և վարչական տեսանկյուններից եվրոպական ինտեգրման խնդիրները համապարփակ կերպով լուծելու համար: Այն ընդգրկված է «Միջազգային առևտուր» և «Միջազգային ֆինանսներ» մագիստրոսական ծրագրերի ուսումնական ծրագրում և «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի ուսումնական ծրագրում՝ որպես պարտադիր դասընթաց:
Մոդուլի գաղափարը առաջ է եկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արդյունքում` էլ ավելի խորացնելու և հարստացնելու ուսանողների տեսական գիտելիքները՝ ԵՄ պատմության, ինստիտուտների, որոշումների կայացման ներքին մեխանիզմների, իրավասության, երրորդ երկրների հետ նրա հարաբերությունների, սկզբունքների և առանձնահատկությունների վերաբերյալ:
Մոդուլը բաժանված է երեք մասի.
Դասընթաց 1. Եվրոպական տնտեսական ինտեգրում
Դասընթաց 2. ԵՄ հաստատություններ և որոշումներ կայացնելու մեխանիզմներ
Դասընթաց 3. ԵՄ-ն և աշխարհը
Ինչպես Միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի կողմից դասավանդվող այլ առարկաները, այս մոդուլը նույնպես հիմնված է ուսուցման նոր մեթոդների և ուսանողակենտրոն մոտեցման վրա: