Նկարագրություն

Նախագծի անվանում

ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)

Նախագծի տևողություն

36 ամիս (01.09.2020 – 31.08.2023)

Նախագծի նպատակ

ԵՄ «Էրազմուսծրագրի «Ժան Մոնե Նեթվորք» գործողության 2020թ. հաղթած նախագծերի շարքում է EUCON (ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն) նախագիծը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: Նախագծի համակարգողը Վիեննայի Կիրառական գիտությունների համալսարանն է (UAS-BFI):

Նախագծի նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների ամբողջական շրջանակը, որը բնութագրվում է կոնֆլիկտով և մրցակցությամբ, մերձեցմամբ և համագործակցությամբ (հնարավոր): Նախագիծը միտված է պարզելու, թե որն է հարաբերությունների ստատուս-քվոն, որոնք են հակամարտության ոլորտները, դրա հիմնական պատճառները, հետևանքները, ինչ դեր է խաղում մրցակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ինչ դեր է խաղում Չինաստանի վերելքը, որտեղ են առկա կոնվերգենցիայի ոլորտները, որոնք են առկա համագործակցության ոլորտները և հետագա համագործակցությունն ընդլայնելու նախադրյալները:

Նախագծի առջև դրված նպատակներին հասնելու համար իրականացվելու են սեմինարներ և միջազգային ամառային դպրոցներ, համատեղ հետազոտություններ, նորարար դիդակտիկ մեթոդներ կիրառող սեմինարներ, ինտերակտիվ ուսուցողական կայքի ստեղծում, կլոր-սեղան քննարկումներ, համատեղ հանրային միջոցառումներ՝ նախագծի արդյունքները ներկայացնելու և գիտական ոլորտից դուրս առավել լայն լսարանին հասցնելու համար:

EUCON-ը առաջին «Ժան Մոնե Նեթվորք» նախագիծն է ՀՊՏՀ-ում: Նախագծում ՀՊՏՀ-ից ներգրավված են միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի տ.գ.թ., ասիստենտներ Ալբերտ Հայրապետյանը և Սուսաննա Աղաջանյանը:

Նախագծի գործընկերներ

Disclaimer:
"The European Commission's support for the production of this publication does not constitute an endorsement of the contents, which reflect the views only of the authors, and the Commission cannot be held responsible for any use which may be made of the information contained therein."