Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ՝ Հովհաննես Հրահատի Գաբրիելյան, մանկ.գ.թ., դոցենտ

Պատմությունը, գործունեությունը

Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը կազմավորվել է 2012 թ. հոկտեմբերին՝ ֆիզդաստիարակության, առաջին բուժօգնության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնների միավորման արդյունքում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնը հիմնադրվել է 1975 թ.՝ համալսարանի ստեղծման առաջին իսկ օրվանից:
Տարբեր տարիներին մասնակցելով հանրապետական և միջբուհական առաջնությունների՝ մի շարք մարզաձևերից նշանակալի հաջողություններ են արձանագրվել: Հատկապես աչքի են ընկել ֆուտզալիստները, շախմատիստները, սեղանի թենիսիստները, վոլեյբոլիստները, առանձին անհատ մարզիկներ և մարզուհիներ:

Վարիչները

  • մ․գ․թ․, պրոֆեսոր Լ․ Սամվելյան (1975-2012 թթ․)
  • մ․գ․թ․, պրոֆեսոր Ս․ Հակոբյան (2012-2014 թթ․)

Դասավանդվող առարկաները

Ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներն են՝ «Ֆիզիկական դաստիարակություն», «1-ին բուժօգնությունը արտակարգ իրավիճակներում», «Քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների 1-ին բուժօգնություն»:

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի աշխատակիցները մշտապես զբաղվել են և այսօր էլ գիտահետազոտական աշխատանք են կատարում հետևյալ ուղղություններով.

  1. Բուհում ֆիզիկական դաստիարակության առարկայի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները,
  2. Սպորտային, բարոյագիտական և արդարացի խաղի նորմերը երիտասարդության շրջանում:

Վերջին 3 տարիներին ամբիոնի կողմից հրատարակվել են 27 գիտական հոդվածներ, որոնցից 11-ը՝ միջազգային պարբերականներում:

Ամբիոնի կազմը

  1. Գաբրիելյան Հովհաննես Հրահատի - ամբիոնի վարիչ, մանկ.գ.թ., դոցենտ
  2. Հարությունյան Սիրանուշ Հարությունի - քիմ.գ.թ., դոցենտ
  3. Ոսկանյան Վեներա Սանասարի - քիմ.գ.թ., դոցենտ
  4. Վարդանյան Գագիկ Առուստամի - դոցենտ, ավագ դասախոս
  5. Զաքոյան Նորիկ Լեոնիդի - դոցենտ, ավագ դասախոս
  6. Ամիրխանյան Էդուարդ Վաղինակի - դոցենտ, ավագ դասախոս
  7. Կյոկչյան Հակոբ Գրիգորի - դոցենտ, ավագ դասախոս
  8. Գրիգորյան Էլիանորա Սերյոժայի - դոցենտ, ավագ դասախոս
  9. Ղուկասյան Մեսրոպ Ասքանազի - դասախոս
  10. Ադամյան Մարինե Յուրիկի - դասախոս
  11. Գուլյան Արման Հովսեփի - դասախոս
  12. Ղուկասյան Հռիփսիմե Ասքանազի - դասախոս
  13. Հարությունյան Սերոժ Վոլոդյայի - դասախոս
  14. Պետրոսյան Նեդա Ռևիկի - ասիստենտ
  15. Գրիգորյան Դավիթ Գագիկի - ասիստենտ
  16. Տերտերյան Անի Արամի - ասիստենտ
  17. Մանասյան Շողիկ Վլադիմիրի - ասիստենտ
  18. Կարապետյան Ռուզաննա Ալբերտի - ասիստենտ
  19. Զարեյան Ալիսա Հարությունի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-410, 094 00 84 58,
Էլփոստ՝ hovhgabrielyan@gmail.com