Գյումրու մասնաճյուղ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997թ. մայիսի 30-ին` ՀՀ Կառավարության 161-րդ որոշմամբ: Ընդամենը մեկ ֆակուլտետով, երկու մասնագիտությամբ (ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ) ստեղծված բուհն այսօր արդեն պատրաստում է տնտեսագետներ հետևյալ մասնագիտություններով.

Բակալավր

  • Ֆինանսներ (առկա, հեռակա),
  • Հաշվապահական հաշվառում (առկա),
  • Կառավարում (առկա),
  • Շուկայագիտություն (մարքեթինգ) (առկա):

Մագիստրատուրա

  • Հաշվապահական հաշվառում և հարկում
  • Բանկային գործունեության կազմակերպում
  • Մաքսային վարչարարություն
  • Գործարար վարչարարություն

Երկաստիճան կրթական համակարգը ներդրվել է 2004-2005 ուստարվանից: Ուսանողների թիվը բուհում 2018-2019 ուստարում 473 է:
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի չափորոշիչներին համապատասխան` երկաստիճան կրթական համակարգի գիտելիքների գնահատման կրեդիտային եղանակով:
Բուհական կրթության արդիականացման նպատակով բացվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրված լսարաններ:
2016 թվականից պայմանագրեր են կնքվել եվրոպական մի շարք համալսարանների հետ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից ուսանողների կրթական ծրագիրը այդ համալսարաններում շարունակելու և դասախոսների փորձի փոխանակման համար: Երկու տարում ծրագրի շրջանակներում փոխանակման ծրագրին մասնակցել են շուրջ մեկ տասնյակից ավելի ուսանողներ:
Վերջին 3 տարիներին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մի շարք ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ: Դասախոսները մասնակցել են երեք տասնյակից ավելի միջազգային գիտաժողովների աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում:
Այժմ բուհում իրականացվում են զարգացման տարբեր ծրագրեր: Բուհի երեք խոշոր ծրագրերն են՝ գրադարանի համալրումն ու ընթերցասրահի ստեղծումը, շարունակական ու ոչ ֆորմալ կրթության կենտրոնի բացումն ու բուհը գիտահետազոտական կենտրոն դարձնելուն ուղղված աշխատանքները:

տնօրեն՝ Կարեն Պետրոսյան,
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան 32
Հեռ.` (+374312) 35844, (+374312) 33201
Էլ. հասցե` asue.gyumri@gmail.com