Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ՝ Ղազարյան Արմեն Յուրիկի , տ.գ.թ., դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնը հիմնադրվել է 1975 թվականին: Ի սկզբանե ամբիոնը կոչվում էր «Տնտեսական ինֆորմացիայի մեքենայական մշակում և կազմակերպում»: 2011 թվականին համալսարանի գիտական խորհրդի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ամբիոնը վերանվանվել է «Կառավարման տեղեկատվական համակարգեր», իսկ 2012 թ. նոյեմբերի 19-ի գիտխորհրդի որոշմամբ՝ «Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգեր»:
Վարիչները`
- 2020 թթ՝ Արմեն Յուրիկի Ղազարյան
- 2011-2020թթ․` Վարդան Ալբերտի Սարգսյան
- 1993-2011թթ.` Ռոբերտ Վանյայի Արմենակյան
- 1993-2000թթ.` Էդուարդ Եղիշեի Հյուսյան
- 1985-1993թթ.` Լազր Ավետիքի Խանումյան
- 1978-1985 թթ.` Սուրեն Մերուժանի Սարգսյան
- 1975 -1978 թթ.` Շավարշ Դանիելի Համբարձումյան
Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնը պատրաստում է՝
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
· 061104.01.06.- «Տեղեկատվական համակարգեր», որակավորումը՝ ինֆորմատիկայի բակալավր
· Ուսուցման ձևը (առկա՝ 4 տարի, հեռակա՝ 5 տարի)
Ծրագրի շրջանավարտը կտիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի վերաբերյալ մասնագիտական կարողություններին՝ համակարգչային ցանցերի, տվյալների բազաների կազմակերպման, տվյալների վերլուծության և կիբեռանվտանգության, ինչպես նաև WEB դիզայնի և ծրագրավորման։ Բակալավրական ծրագիրը ներառում է նաև տնտեսագիտական առանցքային այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են ընդհանուր, միկրո-մակրոտնտեսագիտությունը, ֆինանսները, կառավարումը, մարքեթինգը, հաշվապահությունը և բիզնեսի հիմունքները: Վերջիններս անհրաժեշտ են բիզնեսի տարաբնույթ ոլորտներում։
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
· 041301․32․7.- «Տեղեկատավական տեխնոլոգիաները բիզնեսում», որակավորումը՝ կառավարման մագիստրոս
· Ուսուցման ձևը (առկա՝ 1,5 տարի)
Ծրագիրը հենվում է բիզնես ոլորտում ՏՀ գործունեության չորս հիմնական ուղղությունների վրա՝ տվյալների վերլուծության գործիքներ և տվյալագիտության հիմունքներ, ծրագրավորման տեխնոլոգիաներ, ցանցային տեխնոլոգիաներ, ծառայություններ և կիբեռանվտանգություն, ստարտափ կառավարում և նորարարություն։ Կրթական ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի զարգացման ժամանակակից պայմաններում այնպիսի մասնագետների պատրաստումն է, որոնք կտիրապետեն բիզնեսի կառավարման նոր տեխնոլոգիական մեթոդներին, կազմակերպական ձևերի նախագծմանն ու ներդրմանը: Ծրագրի արդյունքում ստացված գիտելիքների և հմտությունների շնորհիվ շրջանավարտներն ի վիճակի կլինեն լուծել թվային բիզնեսին առնչվող ընթացիկ և ռազմավարական խնդիրներ:
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
· Ը.00.08 «Մաթեմատիկական տնտեսագիտություն»
· Ուսուցման ձևը (առկա ոսուցման տևողությունը՝ 3, հեռակա՝ 4 տարի)
Ամբիոնի առաքելությունը, նպատակը և խնդիրները
- Պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակավորմամբ կադրեր, որոնք կկարողանան իրականացնել կիրառական և հետազոտական աշխատանքներ:
- Ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, ապագա մասնագետների մրցունակության հնարավորություններ:
- Գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն իրականացնել ամբիոնի գերակա ուղղություններով, պատրաստել տեսական և մեթոդական նյութեր:
- Ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները, ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ:
- Ուսումնական, արտադրական և գիտահետազոտական փորձառություն ապահովել համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումներում:
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, դրանք կյանքի են կոչում գործնականում: Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մեկ տասնյակից ավելի կոլեկտիվ մենագրություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ։
Ամբիոնի կազմը
- Ղազարյան Արմեն Յուրիկի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
- Բադալյան Կիմա Ղևոնդի - տ.գ.թ., դոցենտ
- Արշակյան Մարետա Արշակի - տ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Կամո Արամի - տ.գ.թ., դոցենտ
- Արտաշյան Արգամ Համլետի - տ.գ.թ., դոցենտ
- Աթանյան Աիդա Արարատի - դասախոս
- Տերտերյան Գայանե Բագրատի - դասախոս
- Սահակյան Սահակ Վոլոդյայի - ասիստենտ
- Թումանյան Անուշ Լավրենտի - տ․գ․թ․, դասախոս
- Կիրակոսյան Աննա Սրապի - ասիստենտ
- Օսիպյան Հռիփսիմե Էմիլի - տ․գ․թ․, դասախոս
- Սարգսյան Արման Ալբերտի - տ․գ․թ․, դոցենտ
- Գալանտերյան Անահիտ Պետրոսի - տեխ․գ․թ․, դոցենտ
- Գալստյան Լիլիթ Արտավազդի - տ․գ․թ․, ասիստենտ
- Խուդաթյան Վարդուհի Հովհաննեսի - ասիստենտ
- Առաքելյան Գառնիկ Հրահատի - ասիստենտ
- Գյոնջյան Քրիստինե Լևոնի - դասախոս
- Հակոբյան Փառանձեմ Մկրտիչի - ֆիզմաթ․գ․թ․, դասախոս
- Խոլոդովա Իննա Նորայրի - դասախոս
- Ավետիսյան Արմեն Ռուբենի - տեխ․գ․թ․, դասախոս
- Կասպարովա Գայանե Ալեքսանդրի - դասախոս
- Ավետիսյան Վարազդատ Կորյունի - տեխ․գ․թ․դասախոս
- Գրիգորյան Ինեսա Էդվարդի - լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0069, Պարույր Սևակի 77, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն
Հեռ.` (+37410) 24 70 50, (+37410) 24 73 70