Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատմությունը, գործունեությունը
Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը (նախկինում՝ տնտեսական կիբեռնետիկայի) հիմնադրվել է 1965 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կազմում, այնուհետև՝ 1975-ին, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի՝ որպես առանձին բուհի կազմավորմամբ, հիմնադրվել է ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը։ Առաջին իսկ օրվանից ամբիոնը ձեռնամուխ է եղել տնտեսամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրորակ մասնագետների պատրաստմանը։
Ամբիոնի առաքելությունը, ելնելով տնտեսության արդի պահանջներից և հիմնվելով կրթական միջազգային լավագույն փորձի վրա, ուսանողներին արդիական գիտելիքով և հմտություններով ապահովումն է՝ նպաստելով տնտեսամաթեմատիկական մեթոդների գծով որակավորված, աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստմանը։
Ամբիոնի գործունեությունը խարսխվում է ակադեմիական ազատության և ազնվության ճանաչման, պահպանման և պաշտպանման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ինտեգրման, կրթական գործընթացի անհատականացման, գիտակրթական գործունեության շարունակական և անընդհատ բարելավման, միջազգային գիտահետազոտական հանրույթին ինտեգրման, կրթական ծառայությունների սպառողների և շահառուների հետ հետադարձ կապի կառուցակարգերի զարգացման հիմնարար սկզբունքների վրա։
Ամբիոնի վարիչները
- ֆիզմաթ․գ․թ․, դոցենտ Վ․ Կարաբեկով (1965 - 1972 թթ․)
- տ․գ․դ․, պրոֆեսոր Յու․ Մովսիսյան (1972 - 1974 թթ.)
- տ․գ․դ․, պրոֆեսոր Բ․ Եղիազարյան (1974 - 1978 թթ․)
- տ․գ․դ․, պրոֆեսոր Յու․ Մովսիսյան (1978 - 1984 թթ․)
- տ․գ․թ․, պրոֆեսոր Մ․ Հարությունյան (1984 - 1991 թթ․)
- տ․գ․թ․, դոցենտ Ս․ Սարգսյան (1991 - 2008 թթ․)
- տ․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Թավադյան (2008 – 2022 թթ․)
- 2022 թվականից մինչ օրս՝ տ․գ․թ․, դոցենտ Եվգենյա Բազինյան
Մասնագիտություն, մասնագիտացում
Ամբիոնում կրթությունն իրականացվում է 3 մակարդակներում։
Բակալավրիատ
- Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
Մագիստրատուրա
- Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
Ասպիրանտուրա, դոկտորանտուրա
- Ը․00․08 Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում
Դասավանդվող առարկաները
Ամբիոնի բազային առարկաները դասավանդվում են համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով։
Դասավանդվող հիմնական առարկաներն են՝
- Ֆինանսական մաթեմատիկա
- Ակտուարական մաթեմատիկա
- Կենսաթոշակների և կյանքի ապաhովագրության ակտուարական մոդելներ
- Էկոնոմետրիկա
- Բայեսյան էկոնոմետրիկա
- Ֆինանսական էկոնոմետրիկա
- Ժամանակային շարքերի վերլուծություն և կանխատեսում
- Պանելային տվյալների վերլուծություն
- Կիրառական ռեգրեսիոն վերլուծություն
- Քանակական ֆինանսներ
- Գործառնությունների հետազոտություն
- Հետազոտության քանակական մեթոդներ
- Տնտեսական գործընթացների մոդելավորում
- Դիսկրետ մաթեմատիկա
- Մաթեմատիկական տնտեսագիտություն
- Տնտեսամաթեմատիկական մոդելավորում
- Մաթեմատիկական մոդելները ֆինանսական շուկաներում
- Մեքենայական ուսուցում
- Խաղերի տեսություն
- Որոշումների տեսություն
- Python ծրագրավորման լեզվի կիրառությունը ֆինանսներում
- Տվյալների վերլուծություն Python-ի կիրառմամբ
- Տվյալների վերլուծություն STATA ծրագրային փաթեթի միջոցով
- Տվյալների վերլուծության գործիքներ և տվյալագիտության հիմունքներ
- Մաթեմատիկական մեթոդները տվյալագիտությունում
- Նեյրոնային ցանցեր և խորը ուսուցում
- Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար հրատարակում է գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասախոսության տեքստեր և այլն։
Ամբիոնի դասախոսները գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարատեսակ դրամաշնորհային ծրագրերում, ինչպես ՀՊՏՀ ներքին՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների շրջանակներում, այնպես էլ՝ ազգային և միջազգային։
Ամբիոնի կազմը
- Բազինյան Եվգենյա Արայիկի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
- Թավադյան Աշոտ Աղասու - տ.գ.դ., պրոֆեսոր
- Առաքելյան Արամ Հմայակի - տ.գ.դ., պրոֆեսոր
- Նալչաջյան Վահրամ Թորգոմի - տ.գ.թ., դոցենտ
- Կեսոյան Նարեկ Մյասնիկի - տ.գ.թ., դոցենտ
- Մանուկյան Ելենա Գեորգիի - տ.գ.թ., դոցենտ
- Հարությունյան Կարինե Շավարշի - տ.գ.թ., դոցենտ
- Հակոբյան Տաթևիկ Հենրիկի - տ.գ.թ., դոցենտ
- Թավադյան Աղասի Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
- Գուլյան Անահիտ Գևորգի - տ.գ.թ., դոցենտ
- Կակոսյան Աշոտ Վազրիկի - տ․գ․թ․, դոցենտ
- Լևոնյան Սուրեն Ռաֆիկի - տ․գ․թ․, դասախոս
- Հակոբյան Լիլիթ Գարիկի - տ․գ․թ․, դասախոս
- Խալաթյան Անի Սարգսի - տ․գ․թ․, դասախոս
- Կարապետյան Հովհաննես Ռազմիկի - տ․գ․թ․, դասախոս
- Խչեյան Մարիանա Հենրիկի – դասախոս
- Հարությունյան Արշալույս Դերենիկի - դասախոս
- Դավթյան Կամո Անդրանիկի - դասախոս
- Մինասյան Դավիթ Գարիկի - դասախոս
- Գրիգորյան Արթուր Աշոտի – դասախոս
- Գաբրիելյան Սոնա Երվանդի - դասախոս
- Ղազարյան Ռոմիկ Արմենի - տ․գ․թ․, դասախոս
- Ասլանյան Գևորգ Սամվելի – տ․գ․թ․, դասախոս
- Խաչատրյան Անահիտ Սեբոյի - տ․գ․թ․, դասախոս
- Աֆյան Դիանա Գրիշայի - դասախոս
- Հովհաննիսյան Ռիտա Գեղամի - դասախոս
- Գևորգյան Ելենա Արկադիի - դասախոս
- Մանուկյան Արսեն Հակոբի - դասախոս
- Կարոյան Աննա Արմենի - ավագ լաբորանտ