Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Բազինյան Եվգենյա Արայիկի - տ.գ.թ., դոցենտ

Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը (նախկինում՝ տնտեսական կիբեռնետիկայի) հիմնադրվել է 1965 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կազմում, այնուհետև՝ 1975-ին, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի՝ որպես առանձին բուհի կազմավորմամբ, հիմնադրվեց ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը։

Հիմնադրման առաջին օրից ամբիոնը ձեռնամուխ է եղել տնտեսամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրորակ մասնագետների պատրաստմանը և իր առաքելությունը կատարել ու կատարում է պատշաճ մակարդակով։ Ամբիոնի բազային առարկաները դասավանդվում են համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով։

Ամբիոնի վարիչները

1965 – 1972 թթ․ - Վլադիմիր Ի․ Կարաբեկով, ֆ․մ․գ․թ․, դոցենտ
1972 – 1974 թթ. - Յուրի Թ․ Մովսիսյան, տ․գ․դ․, պրոֆեսոր
1974-1978 թթ․ - Բենիամին Հ․ Եղիազարյան, տ․գ․դ․, պրոֆեսոր
1978-1984 թթ․ - Յուրի Թ․ Մովսիսյան, տ․գ․դ․, պրոֆեսոր
1984 – 1991 թթ․ - Միհրդատ Ն․ Հարությունյան, տ․գ․թ․, պրոֆեսոր
1991 – 2008 թթ․ - Սարգիս Դ․ Սարգսյան, տ․գ․թ․, դոցենտ
2008 – 2022 թթ․ - Աշոտ Ա․ Թավադյան, տ․գ․դ․, պրոֆեսոր
2022 թվականից - Եվգենյա Ա․ Բազինյան, տ․գ․թ․, դոցենտ

Տնտեսամաթեմատիկական մեթոդները լայնորեն կիրառվում են տնտեսագիտության բոլոր ոլորտներում, վճռորոշ դեր ունեն որոշումներ ընդունելիս։ Մասնագետներն առօրեական կտրվածքով առերեսվում են մեծածավալ տվյալների և դրանց վերլուծության միջոցով իրական երևույթների ընկալմանն ու հետազոտմանը: Տնտեսական տարբեր իրավիճակներում տվյալահեն որոշումների ընդունումը ռազմավարական նշանակություն ունի։ Ժամանակակից էլեկտրոնային գործիքակազմի կիրառման շեշտակի առաջընթացը տվյալահեն որոշումների ընդունումն ու տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների կիրառումը դարձրել են տնտեսության բոլոր ոլորտների զարգացման հիմնարար բաղադրիչ։

Ամբիոնի մասնագիտությունները և կրթական ծրագրերը

Ամբիոնում ուսումնական աշխատանքների կազմակերպումն իրականացվում է մշակված ուսումնական ծրագրերի հիման վրա, որոնք համապատասխանում են ՀՀ պետական կրթական չափորոշիչներին։ Կրթությունն իրականացվում է 3 մակարդակներում՝ բակալավրի աստիճան (մասնագիտացումը՝ «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»), մագիստրոսի աստիճան (մասնագիտացումը՝ «Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ»), ինչպես նաև ամբիոնը գիտական կադրեր է պատրաստում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում՝ Ը․00․08 «Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում» մասնագիտությամբ։

«Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բակալավրական 4 տարի տևողությամբ կրթական ծրագրի նպատակը համապատասխան գիտելիքով, կարողություններով և հմտություններով օժտված բարձր որակավորման մասնագետների պատրաստումն է, որոնք կարող են ֆինանսական մաթեմատիկայի մասնագետի, տնտեսության, մասնավորապես՝ ֆինանսական ոլորտի, տնտեսամաթեմատիկական վերլուծաբանի, ֆինանսական իրավիճակի գնահատողի, տնտեսական զարգացման կանխատեսումներ իրականացնողի պաշտոններ զբաղեցնել կառավարությունում, Կենտրոնական բանկում, բանկային ոլորտում, ապահովագրական ընկերություններում, բորսանե­րում, միջազգային կազմակերպություններում, գիտահետազոտական հիմնարկներում, արտադրա­կան կազմա­կեր­­պու­թյուններում: Ծրագիրը միջգիտակարգային է և ներառում է ֆինանսամաթեմատիկական հետազոտություններ, ֆինանսական ցուցանիշների փոխկապվածությունների վերլուծություն, բանկային ոլորտի և ապահովագրական ընկերությունների գործունեության գնահատում, օպտիմալ պորտֆելի ձևավորման և կառավարման սկզբունքների, ֆինանսական գործիքների կիրառման մեթոդաբանության տիրապետում, մաթեմատիկական տնտեսագիտության, գործառնությունների հետազոտության և օպտիմալ որոշումների ընդունման մեթոդների, էկոնոմետրիկական մեթոդների, ինչպես նաև կանխատեսումների իրականացման մեթոդների տիրապետում:

Ամբիոնի առաքելությունը

Ամբիոնի առաքելությունը, ելնելով տնտեսության արդի պահանջներից և հիմնվելով կրթական միջազգային լավագույն փորձի վրա, ուսանողներին արդիական գիտելիքներով և հմտություններով ապահովումն է՝ նպաստելով տնտեսամաթեմատիկական մեթոդների գծով որակավորված, աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստմանը։

Ամբիոնի գործունեությունը խարսխվում է հետևյալ հիմնարար սկզբունքների վրա՝ ակադեմիական ազատության և ազնվության ճանաչում, պահպանում և պաշտպանում, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ինտեգրում, կրթական գործընթացի անհատականացում, գիտակրթական գործունեության շարունակական և անընդհատ բարելավում, ինտեգրում միջազգային գիտահետազոտական հանրույթին, կրթական ծառայությունների սպառողների և շահառուների հետ հետադարձ կապի կառուցակարգերի զարգացում։

Գիտահետազոտական գործունեությունը

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից պարբերական կտրվածքով հրատարակվում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասախոսության տեքստեր և այլն։

Ամբիոնի դասախոսները գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարատեսակ դրամաշնորհային ծրագրերում, ինչպես ՀՊՏՀ ներքին՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների շրջանակներում, այնպես էլ՝ ազգային և միջազգային։

Ամբիոնի զարգացման հիմնական ուղղություններն են՝ դասավանդման որակի բարձրացումը, դասընթացների և ծրագրերի մեթոդական ապահովվածության բարելավումը, դասավանդման նորագույն մեթոդների արմատավորումը, նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառումը, ամբիոնի գիտական ուղղությունների հավասարակշռված զարգացումը՝ գիտական, հետազոտական և կրթական նախագծերի իրականացման միջոցով, գիտական և գործարար համայնքի հետ համագործակցության խթանումը, ամբիոնի կադրային ներուժի կատարելագործումը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական գործունեության և միջազգային շարժունակության ակտիվացումը։

Ամբիոնի կազմը

  1. Բազինյան Եվգենյա Արայիկի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  2. Թավադյան Աշոտ Աղասու - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Առաքելյան Արամ Հմայակի - տ.գ.դ., պրոֆեսոր
  4. Նալչաջյան Վահրամ Թորգոմի - տ.գ.թ., դոցենտ
  5. Կեսոյան Նարեկ Մյասնիկի - տ.գ.թ., դոցենտ
  6. Մանուկյան Ելենա Գեորգիի - տ.գ.թ., դոցենտ
  7. Հարությունյան Կարինե Շավարշի - տ.գ.թ., դոցենտ
  8. Հակոբյան Տաթևիկ Հենրիկի - տ.գ.թ., դոցենտ
  9. Մկրտչյան Անահիտ Վանիկի - տ.գ.թ., դասախոս
  10. Խչեյան Մարիանա Հենրիկի – դասախոս
  11. Կարապետյան Հովհաննես Ռազմիկի - տ.գ.թ., դասախոս
  12. Թավադյան Աղասի Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  13. Գուլյան Անահիտ Գևորգի - տ.գ.թ., դոցենտ
  14. Գրիգորյան Արթուր Աշոտի – դասախոս
  15. Թարփոշյան Հակոբ Վասակի - տ.գ.թ., ասիստենտ
  16. Լևոնյան Սուրեն Ռաֆիկի - ասիստենտ
  17. Ղազարյան Ռոմիկ Արմենի - ասիստենտ
  18. Ասլանյան Գևորգ Սամվելի – ասիստենտ
  19. Կարոյան Աննա Արմենի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0069, Պ.Սևակի 77, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն
Հեռ.` +374 10 24 70 30
Էլ-փոստ` tntmatmet@asue.am