Հանդիպման հրավեր

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 9:00-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կմեկնարկի «Էրազմուս+» ծրագրի Հիմնական գործողություն 2-ի շրջանակներում իրականացվող eDrone ծրագրի գործընկերների առաջին հանդիպումը: Կոնսորցիումի անդամ գործընկերների հանդիպումը տեղի կունենա  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (հասցե՝ Տերյան 105, 10-րդ շենք, 6-րդ հարկ): Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ևս կոնսորցիումի անդամ է: eDrone ծրագրի պաշտոնական կայքը և մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝  http://www.edrone.unisannio.it/ :

ՀՊՏՀ ներկայացուցիչները նույնպես հրավիրվում են մասնակցելու հանդիպմանը: Արտաքին կապերի բաժնի տրամադրած օրակարգին ծանոթացեք այստեղ: