Ծրագրի նպատակ
Ծրագիրն ուղղված է ֆինանսների կրթական ծրագրերի, մասնավորապես՝ բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական մոտեցումների բարելավմանը: Ավելին, Այն հաշվի է առնում կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Մոլդովայի տնտեսություններին բարձրորակ շրջանավարտներով ապահովելու համար: Այսպիսով, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով:
Ծրագիրը, մասնավորապես, թիրախավորել է հետևյալ նպատակները.
- բարեփոխել ֆինանսների վեց մագիստրոսական կրթական ծրագրեր՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում վերջին միջազգային զարգացումները,
- խթանել մագիստրոսական կրթական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ նորացված դասավանդման նյութերի մշակման միջոցով,
- խորացնել դասավանդող անձնակազմի հմտություններն ու կարողությունները՝ դասավանդման նորարարական մեթոդների և ֆինանսների ժամանակակից թեմաների վերաբերյալ վերապատրաստումների միջոցով,
- բարելավել մագիստրոսական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: