ՀՊՏՀ-ի դերը ծրագրում
Ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն պետք է կատարի հետևյալ աշխատանքները.
- ղեկավարել աշխատանքային փաթեթ (ԱՓ) 7-ի՝ «Տարածում և կիրառում», գործողությունները,
- իրականացնել ֆինանսների մագիստրոսական ծրագրի վերանայում՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ1),
- վերլուծել աշխատաշուկայի պահանջները (ԱՓ1),
- նախաձեռնել ֆինանսների մագիստրոսական կրթական ծրագրի բարեփոխում՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ2),
- նորացնել և մշակել դասավանդվող առարկաները և դասավանդման նյութերը՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ3),
- դասախոսներին ներկայացնել մասնակցելու ԵՄ համալսարանների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին (ԱՓ4),
- դասավանդել նոր մագիստրոսական ծրագրով (ԱՓ5),
- մասնակցել ծրագրի որակի ապահովման մեխանիզմներով նախատեսված գործողություններին (ԱՓ6),
- կազմակերպել տեղեկատվության տարածման և կիրառման գործողություններ (օրինակ՝ խթանել շահառուների մասնակցությունը ՀՀ-ում, տեղեկատվության տարածման տեղական աշխատաժողովներ, ամփոփիչ համաժողով Երևանում) (ԱՓ7),
- նպաստել ծրագրի կայունության ռազմավարությանը և հետագա համագործակցության պայմանագրերի շրջանակներում համագործակցությանը (ԱՓ8),
- մասնակցել ծրագրի կոնսորցիումի հանդիպումներին և ծրագրի կառավարման գործողություններին (ԱՓ9),
- մասնակցել ծրագրի հաշվետվությունների պատրաստմանը, պատրաստել ֆինանսական հաշվետվություններ և ծրագրի համակարգողին տրամադրել մանրամասն ֆինանսական տեղեկատվություն,
- հաղորդակցվել ծրագրի համապատասխան ենթակառույցների հետ՝ ապահովելով տեղեկատվության շարունակական փոխանակում: