Տնտեսագիտական համալսարանի մագիստրանտներն այլեւս չեն հանձնի ամփոփիչ քննություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուսումնական տարվանից սկսած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերի ավարտական կուրսերի ուսանողները չեն հանձնի ամփոփիչ քննություն, այլ կգրեն և պաշտպանության կներկայացնեն միայն մագիստրոսական ատենախոսություններ:

Ինչպես «Արմենպրես»-ն հայտնեցին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ «Ուսումնական պլանի նորմատիվներում և գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի գործոնների կշիռներում փոփոխություններ կատարելու մասին» որոշմումը կայացվել է 2012 թվականի մարտի 28-ի գիտխորհրդի նիստում, սակայն կկիրառվի այս ուստարվանից սկսած։

ՀՊՏՀ գիտխորհրդի նիստում մարտի 14-ին անցկացվել է ամբիոնների վարիչների, ինչպես նաև ամբիոնների պրոֆեսորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով մարքեթինգի ամբիոնի վարիչ է ընտրվել Արարատ Զաքարյանը, Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում` Մարտիրոս Պետրոսյանը: