Բանկային գործի և ապահովագրության ամբիոն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` տ.գ.թ., դոցենտ Մարդոյան Աշոտ Վարդանի

Պատմությունը, գործունեությունը

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնը հիմնադրվել է 2012 թվականին։
Ամբիոնի կարևորագույն նպատակներից են անհրաժեշտ վերջնարդյունքներով օժտված բարձրակարգ մասնագետների պատրաստումը, որոնք ունակ են մասնագիտական գործունեություն իրականացնելու ֆինանսավարկային կազմակերպությունների ֆինանսական, տնտեսական և կառավարչական ոլորտներում, ներկայացնելու և մշակելու ժամանակակից բանկային պրոդուկտներ, գիտելիք փոխանցելու ժամանակակից պայմաններում առևտրային բանկերի կողմից միջոցների ներգրավման և դրանց բաշխման, բանկային գործառնությունների կիրառման, բանկերի շահույթի ձևավորման և բաշխման առանձնահատկությունների, բանկերի իրացվելիության հիմնադրույթների վերաբերյալ, ինչպես նաև կիրառելու միջազգային առաջավոր փորձը ՀՀ-ում ֆինանսավարկային մեխանիզմների կատարելագործման նպատակով։

Վարիչները

Ամբիոնի առաջին վարիչն է եղել տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Ասլանյանը։

Կրթական ծրագրերը

Այսօր ամբիոնը սպասարկում է «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի բանկային և ապահովագրական ուղղությունների առարկաները, ինչպես նաև «Բանկային գործունեության կազմակերպում» և «Ապահովագրական գործ» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Ե΄վ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում ամբիոնի շրջանավարտները ձեռք են բերում «Ֆինանսներ» մասնագիտությունը, իսկ որպես որակավորում՝ բակալավրի դեպքում՝ տնտեսագիտության բակալավր, մագիստրատուրայի դեպքում՝ տնտեսագիտության մագիստրոս։

Դասավանդվող առարկաները

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրում ամբիոնային հիմնական կրթաբլոկի առարկաներն են՝ «Բանկային գործ», «Բանկային մենեջմենթ», «Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականություն», «Ապահովագրական գործ»։ Ընտրովի կրթաբլոկի մեջ ընդգրկված առարկաներն են՝ «Բանկային գործունեության կարգավորում», «Վարկի կառավարում», «Բանկային ռիսկերի կառավարում», «Բանկային հաշվապահություն», «Բանկային նորագույն տեխնոլոգիաներ», «Միջազգային բանկային համակարգ», «Ապահովագրական պրոդուկտների կառավարում», «Ապահովագրական ռիսկերի կառավարում»։ Ամբիոնը դասավանդում է նաև «Զբոսաշրջություն», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» բակալավրի կրթական ծրագրերում։
«Բանկային գործունեության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի առարկաները 21-ն են, նույնքան առարկա է դասավանդվում «Ապահովագրական գործ» մագիստրոսական կրթական ծրագրով։

Գիտահետազոտական աշխատանքները

Դասավանդողների հետազոտությունները բխեցվում են ամբիոնային գիտահետազոտական ուղղություններից, որոնք են՝

  1. Բանկային համակարգի դերը ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում,
  2. Ապահովագրական շուկայի զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում։

Ամբիոնի կազմը

  1. Մարդոյան Աշոտ Վարդանի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  2. Սահակյան Ռուզան Ալբերտի -տ.գ.թ., դոցենտ
  3. Սարգսյան Գայանե Էդիկի - տ.գ.թ., դոցենտ
  4. Հարությունյան Գայանե Յուրիի - տ.գ.թ., դոցենտ
  5. Ղազարյան Լուսինե Բաբկենի - տ.գ.թ., դոցենտ
  6. Մխիթարյան Արամ Սամվելի - տ․գ․թ, դոցենտ
  7. Սաֆարյան Նորայր Ալբերտի - տ․գ․թ․, դոցենտ
  8. Թորոսյան Հասմիկ Արծրունու- տ.գ.թ., դասախոս
  9. Բեկթեմուրյան Տիգրան Ազատի - տ.գ.թ., դասախոս
  10. Սարդարյան Գևորգ Լյուդվիգի - տ.գ.թ., դասախոս
  11. Սարգսյան Հայկ Արմենի - տ.գ.թ., դասախոս
  12. Մարկոսյան Արմեն Աշոտի - տ․գ․թ․, դասախոս
  13. Իսպիրյան Հարություն Զաքարի - տ.գ.թ., դասախոս
  14. Տոնիկյան Արման Սամվելի - տ․գ․թ․, դասախոս
  15. Հակոբյան Գագիկ Մուշեղի - տ․գ․թ․, դասախոս
  16. Գրիգորյան Գրիգոր Վաչիկի - տ․գ․թ․, դասախոս
  17. Նահապետյան Արթուր Սամվելի - դասախոս
  18. Մարգարյան Զավեն Գառնիկի - դասախոս
  19. Ավետիսյան Անահիտ Կարենի – դասախոս
  20. Ոսկանյան Շավարշ Էդիկի - դասախոս
  21. Նահապետյան Հասմիկ Սամվելի - դասախոս
  22. Դավթյան Հայկ Մերուժանի - դասախոս
  23. Ղազարյան Լուսինե Եղիազարի - դասախոս
  24. Հակոբյան Արինա Հակոբի - դասախոս
  25. Սաֆարյան Հասմիկ Արամայիսի – ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-481
Էլհասցե՝ bankingandinsurance@asue.am