Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը ձևավորվել է 2011 թվականին` ֆինանսական ֆակուլտետի վերակազմավորման արդյունքում: Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:

Բակալավրիատի կրթական ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցմամբ՝

1. Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)

Մագիստրոսական կրթական ծրագրերով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցման ձևերով՝

  1. Հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի
  2. Աուդիտ

Ուսումնական աշխատանքներին զուգընթաց` ֆակուլտետի դասախոսները կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ։ Նրանց ուժերով հրատարակվել են տասնյակ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր, դասախոսությունների տեքստեր, մեթոդական նյութեր և բազմաթիվ հոդվածներ։ Ֆակուլտետը սերտ կապեր ունի ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, «Հայկական ծրագրեր» ընկերության և մի շարք աուդիտորական կազմակերպությունների հետ:

Ֆակուլտետի դեկան՝ Մերի Բադալյան
Դեկանի տեղակալ՝ Սոնա Ղազարյան

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի կանոնադրությունը

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ընդգրկված ամբիոնները`

  1. Ֆինանսական հաշվառման ամբիոն
  2. Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 593-457
Էլ․փոստի հասցե` hhevaudit2020@gmail.com