Հովիկ Աբրահամյանը նախագահեց նիստը

Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին այսօր ներկա էին ինչպես մի խումբ հանրապետական գործիչներ, այնպես էլ, ԱԺ նախագահ Հովիկ Ադրահամյանը, ով այս համալսարանի խորհրդի նախագահն է: Մինչ նիստը սկսելը ԱԺ նախագահը չմոռացավ շնորհավորել ներկաների ամանորը: «2013-ը մեզ համար լինելու է նորանոր ձեռքբերումների տարի»,- նիստն այսպես սկսեց Հովիկ Աբրահամյանը։

Համալսարանի նախորդ տարվա ձեռքբերումների, թերացումների, ինչպես նաև նոր ծրագրերի մասին խոսեց ռեկտոր Կորյուն Աթոյանը։

«Փորձելու ենք բոլոր ամբիոնները, բոլոր դասախոսներին և ուսանողներին ներգրավել հետազոտական աշխատանքների մեջ։ Դասախոսն առանց հետազոտությամբ զբաղվելու, անձնապես զարգանալ չի կարող»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը։

Կորյուն Աթոյանի խոսքերով՝ թեև 2012թ.-ի համալսարանը մի շարք ձեռքբերումներ է գրանցել, սակայն քիչ չեն նաև այն խնդիրները, որոնք անհապաղ լուծում են պահանջում։ Օրինակ՝ բուհը բակալավրիատում և մագիստրատուրայում պարբերաբար ավելացրել է մասնագիտությունների թիվը, որը որոշ խնդիրներ է առաջացրել։

«Մի շարք մասնագիտությունների գծով պատրաստում ենք աշխատաշուկայում պահանջարկ չունեցող կադրեր։ Այժմ ոչ միայն շուկայի թելադրանքով, այլ նաև ՀՀ Կառավարության պահանջով ենք պարտավոր շատ սեղմ ժամկետներում հստակեցնել և խոշորացնել բակալավրական մասնագիտությունները»,- ասաց ռեկտորը:

Համալսարանի ռեկտորն անդրադարձավ նաև 2013թ. պետական բյուջեից ֆինանսավորմանը: 2012 թ. նկատմամբ 2013 թ. բյուջեի նախագծով եկամուտները կավելանան մոտ 354,7 մլն դրամով կամ 9%-ով։

«Պետբյուջեից ֆինանսավորումը կկազմի 305 մլն դրամ: Պետության և այլ կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերիցնախատեսվում է` 11,5 մլն դրամ: 2013 թ. բյուջեով ծախսերը կազմելու են 3.306,9 մլն դրամ»,- ասաց ռեկտորը։

Հովիկ Արբահամյանի գլխավորությամբ խորհուրդը հավանություն տվեց ինչպես համալսարանի 2012թ. գործունեությունը, և հաստատեց տնտեսագիտական համալսարանի 2013թ. բյուժեն:

http://youtu.be/09-uQcI855k

www.a1plus.am