ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կրթության կառավարման ամբիոն
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ամբիոնի վարիչ` Ներսես Այվազի Գևորգյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականի հոկտեմբերի 18-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի միջև կնքված պայմանագրով:
2009/2010թթ. ուսումնական տարվանից ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսեց գործել Կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը:
Ամբիոնը համագործակցել է`
Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի աջակցության հիմնադրամի հետ` իրականացնելով «Կրթության փիլիսոփայություն» դասընթացի մշակման ծրագիրը
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ` իրականացնելով «Կրթության քանակական հետազոտության մեթոդների մշակում» դասընթացի մշակումը
Միջազգային համագործակցության և ՏԵՄՊՈՒՍԻ շրջանակներում կան համատեղ ծրագրերի իրականացման պայմանավորվածություններ մի շարք եվրոպական համալսարանների հետ (Բոլոնիայի, Իտալիա, Կոբլենց-Լանդաուի և Կելի Գերմանիա, Միդլսեքսի, Անգլիա), կրթության կառավարման գերակա ուղղություններով
Ամբիոնի դասախոսները արտերկրում մասնակցել են կրթական հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսների
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`
Հրատարակվել է «Հանրային կառավարման ինտեգրման ծրագրեր» ուսումնական ձեռնարկը
Ամբիոնի կազմը`
Գևորգյան Ներսես Այվազի-Ամբիոնի վարիչ /համատեղությամբ/