Լեզուների ամբիոն
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատմությունը, գործունեությունը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնը գործում է բուհի հիմնադրման օրվանից՝ 1975 թ․ հոկտեմբերի 1-ից։ՀՊՏՀ լեզուների ամբիոնի կրթական քաղաքականությունը բխում է առկա պայմաններում տնտեսական տարբեր բնագավառների կողմից մասնագետներին առաջադրվող պահանջներից: Հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, միջազգային և շուկայական հարաբերությունների զարգացումն ու համաշխարհայնացման լայնածավալ գործընթացները՝ լեզուների ամբիոնի կրթական կարևորագույն նպատակներից մեկը մասնագիտական օտար լեզուներին տիրապետող մրցունակ մասնագետների պատրաստումն է:Ամբիոնը մշակում է առարկայական ծրագրեր՝ ուղղված օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն) ուսուցումը մասնագիտական նպատակներին ծառայեցնելուն և դասավանդման մեթոդները հետևողականորեն արդիականացնելուն (օրինակ՝ անգլերենը ակադեմիական նպատակների համար՝ EAP – English for Academic Purposes, անգլերենը մասնագիտական նպատակների համար՝ ESP - English for Special Purposes, РКИ - Русский язык как иностранный), որոնք օտար լեզուների դասավանդման առավել արդյունավետ և ողջ աշխարհում լայն տարածում ստացած մոտեցումներ են:
Վարիչները
- բ․գ․թ․, դոցենտ Ա․ Սարգսյան (1975-1992 թթ․)
- մ․գ․թ․, դոցենտ Ռ․ Ասլանյան (1992-1995 թթ․)
- բ․գ․թ․, դոցենտ Ս․ Չալաբյան (1995-2018 թթ․)
- 2014 թ. համալսարանի օտար, հայոց և ռուսաց լեզուների ամբիոնները միավորվեցին` ձևավորելով ՀՊՏՀ լեզուների ամբիոնը։ 2018-ից ամբիոնը ղեկավարում է բ․գ․դ․, պրոֆեսոր Լ․ Հարությունյանը։
Դասավանդվող առարկաները
Բակալավրիատում՝
- Մասնագիտական օտար լեզու - 1, 2, 3, 4
- Հայոց լեզու և գրականություն - 1, 2
- Ռուսաց լեզու - 1, 2
Մագիստրատուրայում՝
- Ակադեմիական օտար լեզու - 1, 2
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնի գործունեության անքակտելի մասն է գիտահետազոտական աշխատանքը: Ամբիոնն այսօր գիտական ուսումնասիրություններ է կատարում լեզվաբանության հետևյալ ուղղություններով՝ օտար լեզուների դասավանդման մեթոդաբանություն և հիմնահարցեր, բառագիտություն և բառարանագրություն, իմաստաբանություն և գործաբանություն, լեզուների զուգադրական ուսումնասիրություն և թարգմանության տեսություն։ Այս ուղղություններով մշտապես կատարվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները հիմք են ծառայում դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատուների, մեթոդական ուղեցույցների և այլ օժանդակ նյութերի հրատարակման համար: Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային գիտաժողովների:
Ամբիոնի կազմը՝
- Հարությունյան Լուսինե Արմենի – ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր
- Չալաբյան Սուսաննա Ավետիքի – բ․գ․թ․, դոցենտ
- Գրիգորյան Արմինե Ռազմիկի – բ․գ․թ․, դոցենտ
- Երվանդյան Զուխրա Արմենակի – բ․գ․թ․, դոցենտ
- Սարգսյան Ռուզաննա Ռուբենի – մ․գ․թ․, դոցենտ
- Մկրտչյան Ալլա Եփրեմի – մ․գ․թ․, դոցենտ
- Մխիթարյան Իրինա Սերգեյի – բ․գ․թ․, դոցենտ
- Առաքելյան Ռուզաննա Սպարտակի – բ․գ․թ․, դոցենտ
- Աբրահամյան Մարինա Արտյոմի – բ․գ․թ․, դոցենտ
- Բեքարյան Լիլիթ Ալեքսանդրի - բ․գ․թ․, դոցենտ
- Հակոբյան Լիլիթ Ռազմիկի – բ․գ․թ․, դոցենտ
- Մուրադյան Վիկտորյա Ռուդիկի - բ․գ․թ․, դոցենտ
- Հայրապետյան Արևիկ Շմավոնի - բ․գ․թ․, ավագ դասախոս
- Հովհաննիսյան Գայանե Հակոբի - բ․գ․թ․, դոցենտ
- Ղարսլյան Աննա Ռուբենի – բ․գ․թ․, դոցենտ
- Երկանյան Աննա Երեմի - բ․գ․թ․, ավագ դասախոս
- Բազիկյան Լորետա Արայի - բ․գ․թ․, դասախոս
- Խոստիկյան Ռուզաննա Վազգենի - ավագ դասախոս
- Տեր-Սարգսյան Լուսյա Խորենի - ավագ դասախոս
- Արամյան Լիլիթ Լևոնի - դասախոս
- Գրիգորյան Հասմիկ Մարատի - դասախոս
- Գրիգորյան Շուշանիկ Սերգոյի - դասախոս
- Ղազարյան Շուշանիկ Աշոտի - դասախոս
- Թորգոմյան Քրիստինա Մելսի - ավագ դասախոս
- Բաղրամյան Ռուզաննա Էդուարդի - ավագ դասախոս
- Խանդանյան Աիդա Սուրենի - դասախոս
- Չալոյան Հասմիկ Սարգսի - ավագ դասախոս
- Աբգարյան Մերի Արայիկի - ավագ դասախոս
- Աբգարյան Իզաբելլա Վաչեի - դասախոս
- Սարատիկյան Սյուզաննա Հենրիկի - ասիստենտ
- Հովհաննիսյան Դիանա Ռոբերտի - ասիստենտ
- Շահինյան Անահիտ Արարատի - ասիստենտ
- Ղազարյան Լիլիթ Լևոնի - դասախոս
- Ավդալյան Լիլիթ Գարեգինի- ասիստենտ
- Միդոյան Ժաննա Արարատի - ասիստենտ
- Սարգսյան Քրիստինե Աշոտի - ասիստենտ
- Թաբաղյան Սոնյա Վարդանի - ասիստենտ
- Գրիգորյան Մարինե Գրիգորի - ավագ դասախոս
- Գասպարյան Արմինե Վլադիմիրի - ասիստենտ
- Սարատիկյան Լուսինե Սպարտակի – ավագ լաբորանտ