Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Քամալյան Հայկ Արթուրի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը կազմավորվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ստեղծման օրվանից` 1975 թվականից: Ամբիոնը համահամալսարանական է և սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետները:
Վարիչները`
Ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ե. Ավետիսյան
Ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ն.Բ. Ենգիբարյան
Տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա.Միտոյան
Ֆ․մ.գ.թ., դոցենտ Հայրապետյան Արկադի Նիկոլայի
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`
Այս տարիների ընթացքում ամբիոնի դասախոսների կողմից կազմվել և տպագրվել են տարբեր ուսումնական ձեռնարկներ և մեթոդական ցուցումներ, որոնց թվում` «Բարձրագուն մաթեմատիկայի խնդիրների ձեռնարկ», «Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար», «Հավանականությունների տեսություն և կիրառական վիճակագրություն», «Բազմաչափ վիճակագրական մեթոդներ» ուսումնական ձեռնարկները, «Հավ. տեսություն և մաթ. վիճակագրության խնդրագիրք + 10 թեստ»-ը, Ա.Բեննեյանի և Ռ.Գալոյանի «Գծային հանրահաշվի խնդիրների ձեռնարկ», դոցենտներ Ա.Հայրապետյանի, Մ.Միրզոյանի և Մ.Աղալովյանի կողմից ներկայացված «Բարձրագույն մաթեմատիկայի դասընթացի մեթոդական ցուցումներ և ստուգողական աշխատանքներ 1-ին մաս, 2-րդ մաս (հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար)», դոցենտներ Մ.Խաչատրյանի, Ա.Պողոսյանի և դասախոս Ա.Բեննեյանի «Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն» դասընթացի ծրագիր և ստուգողական աշխատանքներ, կատարման մեթոդական ցուցումներ (հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար)»:
Գիտահետազոտական աշխատանքները`
Ամբիոնի գիտական ուղղվածությունը չորսն է`
- Բազմաչափ վիճակագրական մեթոդների վերլուծությունը և կանխատեսումը տնտեսագիտության մեջ, այդ թվում` մի շարք սոցիալ-տնտեսական երևույթների մեխանիզմների մաթեմատիկական մոդելների կառուցումը և օգտագործումը կառավարման և կանխատեսման խնդիրներում /ղեկ. պրոֆ. Ա. Միտոյան, դոց. Վ.Դավթյան և Ա.Պողոսյան/:
- Տեղափոխման տեսության ուղիղ և հակադարձ խնդիրների լուծման էֆեկտիվ մեթոդների մշակումը: Լուծված են հետևյալ խնդիրները` տրված է համասեռ ցրող միջավայրի R և T անրադարձման և անցման օպերատորները / ղեկ. պրոֆ. Մ. Մուրադյան, դոց. Մ. Խաչատրյան և Մ. Մակարյան /:
- Ամբողջ ֆունկցիաների համակարգի լրիվության հետազոտումն այն դեպքում, երբ {ln}-ը ինչ-որ ամբողջ ֆունկցիայի զրոների բազմությունն է /ղեկ. դոց.Ա. Ավետիսյան, դոց. Ռ. Գալոյան, Ա. Հայրապետյան և Հ. Մկրտչյան /: Այդ թեմաների վերաբերյալ հրատարակված են հոդվածներ տարբեր պարբերականներում:
- Առաձգականության մաթեմատիկական տեսության եռաչափ ստատիկական և դինամիկական խնդիրներ /ղեկ. ֆ.մ.գ.դ. Մ. Աղալովյան, դոց. Գ. Մխիթարյան/:
Ամբիոնի կազմ
- Քամալյան Հայկ Արթուրի - ամբիոնի վարիչ, ֆիզ․մաթ․գիտ․ թեկնածու, դոցենտ
- Աղալովյան Մհեր Լենսերի - ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, դոցենտ
- Մուրադյան Մաքսիմ Հրաչի - ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Հայրապետյան Արկադի Նիկոլայի- ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ
- Վիրաբյան Երանուհի Գագիկի-ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ
- Մկրտչյան Հենզել Հարությունի - ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ
- Մուրադյան Արամ Հրաչի - ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ
- Համբարձումյան Սամվել Ռազմիկի - ֆիզ․մաթ․գիտ․ թեկնածու, դոցենտ
- Ամիրջանյան Հրաչյա Աշոտի - ֆիզ․մաթ․գիտ․ թեկնածու, դոցենտ
- Բազիկյան Սուսաննա Նորիկի - տեխն․ գիտ․ թեկնածու, դոցենտ
- Խուդոյան Տիգրան Մելիքի - ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, ավագ դասախոս
- Դալլաքյան Գուրգեն Վանիկի -ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ
- Համբարձումյան Սամվել Ռազմիկի - ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ
- Մելքոնյան Ավետիք Վարդանի - ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ
- Ղումաշյան Հեղինե Էդիսոնի - ավագ դասախոս
- Արամյան Սոնա Գագիկի - ասիստենտ
- Մսերյան Լիանա Գագիկի - ասիստենտ
- Փիլոյան Արաքսյա Ալբերտի - ավագ լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0025, Նալբանդյան 128, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն
Հեռ.` (+37410) 593-435