Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ՝ Հովհաննես Հրահատի Գաբրիելյան, մանկ.գ.թ., դոցենտ

Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը կազմավորվել է 2012թ. հոկտեմբերին՝ ֆիզդաստիարակության, առաջին բուժօգնության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնների միավորման արդյունքում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնը հիմնադրվել է 1975թ.՝ համալսարանի ստեղծման առաջին իսկ օրվանից: Ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներն են՝ ֆիզիկական դաստիարակությունը, 1-ին բուժօգնությունը արտակարգ իրավիճակներում և քաղպաշտպանության հիմնահարցերը: Տարբեր տարիներին մասնակցելով հանրապետական և միջբուհական առաջնությունների՝ մի շարք մարզաձևերից նշանակալի հաջողություններ են արձանագրվել: Հատկապես աչքի են ընկել ֆուտբոլիստները, ֆուտզալիստները, շախմատիստները, սեղանի թենիսիստները, վոլեյբոլիստները, առանձին անհատ մարզիկներ և մարզուհիներ: Ամբիոնի աշխատակիցները մշտապես զբաղվել են գիտական աշխատանքներով, կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով.

  1. Բուհում ֆիզիկական դաստիարակության առարկայի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները:
  2. Սպորտային, բարոյագիտական և արդարացի խաղի նորմերը երիտասարդության շրջանում:

Վերջին 3 տարիներին ամբիոնի կողմից հրատարակվել են 36 գիտական աշխատանքներ, որոնցից ֆիզդաստիարակության առարկայի գծով 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 13 հոդված, որից 2-ը՝ միջազգային մասշտաբի, իսկ ԱԻ և ՔՊ առարկաների գծով 21 գիտական աշխատանքներ, որից 2 թեստերի ժողովածու:

Հարցաշարեր

Ամբիոնի կազմը

  1. Գաբրիելյան Հովհաննես Հրահատի - վարիչ, մանկ.գ.թ., դոցենտ
  2. Հարությունյան Սիրանուշ Հարությունի - քիմ.գ.թ., դոցենտ
  3. Ոսկանյան Վեներա Սանասարի - քիմ.գ.թ., դոցենտ
  4. Վարդանյան Գագիկ Առուստամի - ավագ դասախոս
  5. Զաքոյան Նորիկ Լեոնիդի - ավագ դասախոս
  6. Ամիրխանյան Էդուարդ Վաղինակի - ավագ դասախոս
  7. Կյոկչյան Հակոբ Գրիգորի - ավագ դասախոս
  8. Գրիգորյան Էլիանորա Սերյոժայի - ավագ դասախոս
  9. Ադամյան Մարինե Յուրիկի-դասախոս
  10. Պետրոսյան Նեդա Ռևիկի - ասիստենտ
  11. Տերտերյան Անի Արամի-ասիստենտ
  12. Գուլյան Արման Հովսեփի - դասախոս
  13. Ղուկասյան Մեսրոպ Ասքանազի - դասախոս
  14. Ղուկասյան Հռիփսիմե Ասքանազի - դասախոս
  15. Հարությունյան Սերոժ Վոլոդյայի - դասախոս
  16. Գրիգորյան Դավիթ Գագիկի - ասիստենտ
  17. Զարեյան Ալիսա Հարությունի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, ֆիզիկական դաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-410