Մարքեթինգի ամբիոն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Գրիգորյան Վադիմ Հենրիկի, տ.գ.թ., դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնը հիմնադրվել է 1975 թվականին: Սկզբում այն անվանվել է նյութատեխնիկական մատակարարման էկոնոմիկայի և պլանավորման, այնուհետև` նյութական ռեսուրսների կառավարման, իսկ հետագայում վերանվանվել է մարքեթինգի ամբիոն:
Վարիչները`
Զաքարյան Ա.Ե.` 2011-2018թթ.,
Վարդանյան Գ.Ի.` 2010-2011թթ.,
Սահակյան Շ.Ս.` 2008-2010թթ.,
Սելվինազյան Բ.Ս.` 1991-2008թթ.,
Հովսեփյան Ռ.Հ.` 1987-1991թթ.,
Կարապետյան Ս.Ս.` 1982-1987թթ.,
Սահակյան Շ.Ս.` 1975-1982թթ.:
Բակալավրիատի ծրագրով մարքեթինգի մասնագետներ են պատրաստվում առկա (4 տարի) և հեռակա (5 տարի) ուսուցմամբ:
Մագիստրոսական ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա (2 տարի) և հեռակա (2.5 տարի) ուսուցմամբ «Մարքեթինգային հաղորդակցություններ» մասնագիտացմամբ։
Միաժամանակ «Մարքեթինգի հիմունքներ» դասընթացն ուսումնասիրում են ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առկա և հեռակա ուսուցմամբ 2-5-րդ կուրսերի ուսանողները: Ամբիոնի հեղինակային խմբի կողմից հրատարակվել է «Մարքեթինգի հիմունքներ» ուսումնական ձեռնարկը՝ 705 էջ ծավալով: 2016թ. հրատարակվել է «Փոխհարաբերությունների մարքեթինգը սպառողական շուկաներում» ուսումնական ձեռնարկը (հեղինակներ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ե.Զաքարյան և տ.գ.թ., դոցենտ Գ.Հ.Պապոյան) 236 էջ ծավալով և «Փոխհարաբերությունների մարքեթինգը գործարար շուկաներում» դասախոսությունների նյութերը (հեղինակ՝ տ.գ.թ., դոցենտ Վ.Հ.Գրիգորյան) 151 էջ ծավալով:
Մագիստրատուրայում ուսումնական գործընթացները ժամանակակից մոտեցումներով ու մեթոդներով կազմակերպելու նպատակով ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել են մագիստրոսական կրթության «Շուկայաբանություն» մասնագիտության «Մարքեթինգ», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Մարքեթինգային հետազոտություններ» մասնագիտացումների կրթական ծրագրերի հայեցակարգերը և մասնագիտացման մոդուլների առարկայական ծրագրերը՝ 396 էջ ծավալով: Պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ասպիրանտները, ուսանողները ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ՀՊՏՀ, այլև տարբեր գիտաժողովների և արդյունքները տպագրում հոդվածների տեսքով, մասնակցում դրամաշնորհային թեմաների կատարմանը:
Ամբիոնում վերջին տարիներին թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել թվով 8 ասպիրանտներ ու հայցորդներ, իսկ այժմ իրենց հետազոտական աշխատանքներն են կատարում մի շարք ասպիրանտներ և հայցորդներ:
Ամբիոնի կազմը`
- Գրիգորյան Վադիմ Հենրիկի- ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
- Գրիգորյան Արմեն Վարդանի- տ.գ.թ., դոցենտ
- Հաջոյան Ռուզաննա Մնացականի- տ.գ.թ., դոցենտ
- Հայրապետյան Նունե Շմավոնի- տ.գ.թ., դոցենտ
- Նիկողոսյան Մարինե Հրանդիկի- տ.գ.թ., դոցենտ
- Դադայան Լիլիթ Յուրիի- տ.գ.թ., դոցենտ
- Քոլյան Լիլիթ Ստեփանի- տ.գ.թ., դոցենտ
- Պապոյան Գևորգ Հարությունի- տ.գ.թ., դոցենտ
- Ավետիսյան Լիլյա Ալբերտի-տ.գ.թ., դոցենտ
- Գալստյան Լիլիթ Յուրիի- տ.գ.թ., դասախոս
- Առաքելյան Կարապետ Հովհաննեսի- տ.գ.թ., ավագ դասախոս
- Ամիրխանյան Գրիշա Մարկոսի- տ.գ.թ., դասախոս
- Գալստյան Քրիստինե Էդիկի - տ․գ․թ․, դասախոս
- Փափազյան Հարություն Հովհաննեսի- տ.գ.թ., դասախոս
- Պետրոսյան Մերի Հայկի- տ.գ.թ., դասախոս
- Հայրապետյան Նաիրա Շմավոնի - ավագ դասախոս
- Իսկաջյան Սիմոն Հովհաննեսի - տ.գ.թ., դոցենտ
- Կիրակոսյան Լուսինե Մանուկի - տ.գ.թ., դասախոս
- Պողոսյան Հերմինե Վալերիկի - դասախոս
- Մաժինյան Նելլի Սերյոժայի - դասախոս
- Սարգսյան Ծովինար Արկադյայի -դասախոս
- Մաթևոսյան Լիլիթ Վարդանի-դասախոս
- Կարապետյան Գոռ Լյուդվիկի - դասախոս
- Գրիգորյան Աննա Արմենի - ասիստենտ
- Աբրահամյան Մարիանա Հրաչի-դասախոս
- Սահակյան Լիլիթ Շիրակի-դասախոս
- Գալստյան Մարիաննա Միխայիլի-դասախոս
- Ալոյան Նվարդ Վազգենի-դասախոս
- Պետրոսյան Լիլիթ Սլավայի - դասախոս
- Գրիգորյան Հայկ Արթուրի - դասախոս
- Բարսեղյան Աշոտ Բարսեղի - դասախոս
- Քալանթարյան Մանուշ Լևոնի- ավագ լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, մարքեթինգի ամբիոն
Հեռ.` (+37410) 593-402