Բիզնես վարչարարության ամբիոն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչի ժ.պ.` Մելքումյան Անահիտ Սերգեյի, տ. գ. դ., պրոֆեսոր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բիզնես վարչարարության ամբիոնը ձևավորվել է 2021թ.` 1973-ից գործող աշխատանքի էկոնոմիկա և գիտական կազմակերպում, իսկ 2000 թ․ վերանվանված՝ աշխատանքի տնտեսագիտություն և բիզնեսի կազմակերպում ամբիոնների հիման վրա:
Ներկայումս ամբիոնն իրականացնում է «Մարդկային ռեսուրսների կառավարում» և «Նախագծերի կառավարում» համատեղ (ՃՇՀԱՀ, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան և Բոլոնիայի համալսարան) մագիստրոսական կրթական ծրագրերը։ Այս ծրագրերով ուսուցումը նպաստում է աշխատանքի շուկայում շրջանավարտների մրցունակության աճին, նրանց մասնագիտական առաջխաղացմանը։
Ամբիոնի կողմից դասավանդվող մի շարք առարկաների, այդ թվում՝ «Աշխատանքի տնտեսագիտություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում», ինչպես նաև «Բիզնեսի ներածություն», «Բիզնես պլանավորում» և «Բիզնեսի գնահատում», ուսուցումն իրականացվում է ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետների բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման կուրսերում:
Պատմություն
Դեռևս 1991թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ աշխատանքի տնտեսագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի կադրային ներուժի հիման վրա ձևավորվեցին կառավարման ամբիոնը և աշխատանքի տնտեսագիտության ամբիոնը: Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի ձևավորման գործում իրենց մեծ ավանդն են ունեցել տ.գ․դ, պրոֆեսոր Հ․ Ռ․Պողոսյանը /1973-1991 թթ․/, տ․գ․ թ, պրոֆեսոր Բ. Հ․ Բաբայանը /1991-1992 թթ./, տ.գ․դ, պրոֆեսոր Մ․ Ե․Պետրոսյանը /1992-2018 թթ./, 2018թ․-ից ամբիոնը ղեկավարում է տ.գ․դ, պրոֆեսոր Ա․ Ս․ Մելքումյանը, ով 2021թ․ ապրիլից ղեկավարում է բիզնես վարչարարության ամբիոնը։
ՀՊՏՀ բիզնեսի կազմակերպման ամբիոնը հիմնադրվել է 2002 թ., այնուհետև ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնների վերակազմավորման հիման վրա (2014-2016թթ) վերանվանվել է կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն։ Բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչներ են եղել տ.գ.թ., դոցենտ Պ․ Քալանթարյանը (2002-2006 թթ.), տ.գ.թ. դոցենտ Ա․ Հովհաննիսյանը /2006-2014 թթ./, տ.գ.թ. դոցենտ Մ․ Մարդումյանը /2016-2021թթ./։
ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնը համագործակցում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՌԴ Վորոնեժի պետական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման ամբիոնի հետ։ Ամբիոնը նաև ակտիվորեն համագործակցում է ՀՀ խոշոր ընկերությունների, այդ թվում Յուքոմ, Տելեկոմ Արմենիա, Local Express, ՎՏԲ բանկ և այլ կազմակերպությունների հետ։ Քլաստերային համագործակցությունը, այդ թվում խորհրդատվական ծառայությունների տրամադրումը և պրակտիկ աշխատողների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ նպաստում է բուհ-արտադրություն կապի ամրապնդմանը, ինչպես նաև շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը։
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ասպիրանտների գիտահետազոտական
աշխատանքները նպատակաուղղված են եղել պլանով նախատեսված «Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում» և «Նորաստեղծ բիզնեսի կենսունակության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմաների իրականացմանը:
Վերջին տարիներին ընդհանուր առմամբ, վերը նշված թեմաների շրջանակներում հրատարակվել են գրեթե 100 հոդված, որոնց շուրջ կեսը հրապարակվել է միջազգային գիտական պարբերականներում, ինչպես նաև 23 գիտական զեկույց։ Հրատարակվել է նաև 5 դասախոսության տեքստ, դասագիրք, մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ։
Թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել ամբիոնի բազմաթիվ ասպիրանտներ և հայցորդներ:
Բիզնես վարչարարության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները դասախոսների փոխանակման «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են տարբեր երկրներում, մասնակցել գիտաժողովների և դասախոսել Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Խորվաթիայի և Էդինբուրգի Նափիեր համալսարաններում:
Ամբիոնի կազմը
- Մելքումյան Անահիտ Սերգեյի - ամբիոնի վարիչի ժ.պ., տ.գ.դ., պրոֆեսոր
- Մարդումյան Միքայել Սերոբի – տ.գ.թ., դոցենտ
- Քալանթարյան Պարույր Անդրանիկի- տ.գ.թ., դոցենտ
- Բադալյան Մերի Վազգենի - տ.գ.թ., դոցենտ
- Սահակյան Մարիա Արմենակի - տ.գ.թ., դոցենտ
- Կարապետյան Լուսինե Վահագնի - տ.գ.թ., դոցենտ
- Սամվելյան Նազենիկ Արտավազդի - տ.գ.թ., դոցենտ
- Մկրտումյան Տաթևիկ Ալբերտի -տ.գ.թ., դոցենտ
- Հայրապետյան Լիանա Մհերի -տ.գ.թ., դոցենտ
- Եղիազարյան Արթուր Սասունի - տ.գ.թ., դոցենտ
- Բաբաջանյան Աննա Սեյրանի - տ.գ.թ., դոցենտ
- Բաբայան Ռոբերտ Աշոտի - տ.գ.թ., ավագ դասախոս
- Ամիրյան Բինգյոլ Գրունիկի –տ.գ.թ., դասախոս
- Շահնազարյան Գագիկ Հայկազի - դասախոս
- Շահբազյան Անահիտ Վոլոդյայի – դասախոս
- Կարապետյան Ելենա Յուրիի – դասախոս
- Էլիզբարյան Նարինե Աղասիի - տ.գ.թ., դասախոս
- Ասատրյան Անի Սոխակի - ասիստենտ
- Մարգարյան Սոնա Ատոմի - ասիստենտ
- Օհանյան Գուրգեն Կառլենի - տ.գ.թ., դասախոս
- Դավթյան Արևիկ Սամվելի - կ.գ.թ., դասախոս
- Սարգսյան Տաթևիկ Ռուբիկի - տ.գ.թ., դասախոս
- Մկոյան Գոհար Սերգեյի - ս.գ.թ., դասախոս
- Գրիգորյան Էմիլ Արաիկի - տ.գ.թ., դասախոս
- Վարդազարյան Տաթևիկ Ռազմիկի – դասախոս
- Փեթրոյան-Մահլամի Աննի Օհանեսի - դասախոս
- Մեժլումյան Ռուզան Մայորի – ավագ լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, բիզնեսի վարչարարության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-442, (+37410) 593-403